News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 09
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածումից ի վեր ամենից շատ աշխատատեղեր փակվել են ապրիլին։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է՝ ուսումնասիրելով  գրավոր հարցմանն ի պատասխան, պետական եկամուտների կոմիտեից ստացված տվյալները։ Այսպես. համաձայն պաշտոնական տվյալների՝ հունվարին Հայաստանում եղել է 605,053 գրանցված աշխատատեղ, փետրվարին և մարտին այդ թիվը համեմատաբար աճել է՝ կազմելով համապատասխանաբար 619, 454 և 622,148  աշխատատեղ։ Իսկ արդեն ապրիլին, երբ մեր երկրում կորոնավիրուսի հետեւանքով հանրային կյանքի տարբեր ոլորտներ ամբողջությամբ արգելափակված էին, ավելի քան 74000 գրանցված աշխատողներ կամ աշխատողների մոտ 12 տոկոսը կորցրել են իրենց աշխատանքը. ապրիլի ընթացքում երկրում աշխատատեղերի քանակը եղել է կես մլն–ից մի փոքր ավելի՝ 547,914:

Իրավիճակն աշխատաշուկայում  մի փոքր  բարելավվել է արդեն մայիսին։ Բանն այն է, որ արդեն ապրիլի կեսերից տնտեսական գործունեության տեսակների մեծ մասի նկատմամբ կիրառվող սահմանափակումները վերացվեցին և բազմաթիվ փակված աշխատատեղեր վերաբացվեցին. արդյունքում մայիսին  արդեն Հայաստանում գրանցվել է 599,139 աշխատատեղ։

Նշենք, որ ՊԵԿ–ն աշխատատեղերի քանակը հաշվարկել է՝ հիմք ընդունելով տվյալ ամսվա «եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկով ներկայացված՝ զրոյից մեծ եկամուտ ունեցող աշխատակիցների թվաքանակն ըստ գործատուների»։

Ուշագրավ է, որ աշխատատեղերի քանակի վերաբերյալ ՀՀ վարչապետը միմյանցից խիստ տարբեր տվյալները է հրապարակել՝ ամեն անգամ փորձելով ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետևանքներն ավելի մեղմ  ներկայացնել։

Դեռևս մայիսի 6–ի Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ ապրիլի 29-ի դրությամբ՝ ՀՀ-ում արձանագրվել է 620 905 աշխատատեղ, ավելին, ըստ վարչապետի՝ ապրիլի վերջի դրությամբ քաղաքացիները 3-4 մլրդ դրամով ավելի աշխատավարձ են ստացել, քան փետրվարին։ Վարչապետը միաժամանակ վստահեցրեց՝ կառավարությանը հաջողվել է ճգնաժամը կառավարել այնպես, որ կարող ենք վստահ խոսել ճգնաժամի բացակայության մասին: Փաստորեն, վարչապետը խեղաթյուրել էր իրականությունը, ըստ էության, լռելով փետրվարից ի վեր ավելի քան  71.000 աշխատատեղի փակման մասին։

ԱԺ ամբիոնից հնչեցված «լավատեսական» հայտարարությունից մեկ ամիս անց, սակայն, Փաշինյանն իր ֆեյսբուքյան «լայվով» շտապեց  հայտարարել, որ արդեն մայիսի տվյալներով՝ վերաբացվել է 50.094 աշխատատեղ, միաժամանակ խոստովանելով, որ ապրիլին, երկրում 71.471 աշխատատեղ փակվել էր։ Վարչապետի ներկայացրած ցուցանիշներն ակնհայտորեն այնքան հակասական են, որ դա հնարավոր էր նկատել անգամ առանց պաշտոնական վիճակագրության հետ համադրելու։

Հասկանալի է, որ մայիսին, իշխանությունները դեռ հույս էին փայփայում, որ իրենց հաջողվել է «կոտրել համավարակի ողնաշարը»՝ տնտեսական ակտիվության պատրանք ստեղծելով և հանրությանը սովորական կյանքին վերադառնալու սխալ ազդակներ հղելով։ Արդյունքում արդեն հունիսից իշխանություններն անցան հակահամաճարակային կանոնների խստացված ռեժիմի։ Նման պայմաններում թվում է, թե հանրությունը ոչ ժամանակ և ոչ էլ ցանկություն ունի վարչապետի նշած ցուցանիշների մեջ խորանալու, մանավանդ, որ արդեն հարմարվել է այն փաստին, որ Փաշինյանը մի քանի անգամ կարող է սրբագրել իր ասածները, ֆեյսբուքում գրառում կատարել, ապա այն հեռացնել և դրա համար ամենևին  չանհանգստանալ։ 

Վերջերս Փաշինյանն անդրադառնալով համավարակի պայմաններում ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի որդու՝ մեծ աղմուկ բարձրացրած հարսանիքին, հայտարարել էր. «Հասնում է մի գիծ, երբ կարգապահությունը՝ արտակարգ դրության և երկրի ղեկավարի ասածներից բխող գործողությունների ճշգրիտ և անվերապահ կատարումը դառնում է առաջնահերթություն, ստանում է առաջնահերթություն՝ մնացած բոլոր հարցերի վերաբերյալ»։

Հետաքրքիր է, երբ պետության  ղեկավարը երկրի ամենաբարձր ամբիոնից ցուցանիշներ է ներկայացնում, որոնք հեռու են, մեղմ ասած, ճշգրիտ լինելուց, ինչպե՞ս է ակնկալում, որ իր ասածների ճշգրիտ և անվերապահ կատարումը իր ենթակաների համար պետք է լինի առաջնահերթություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արտերկրում Չինաստանի դեսպանատները ժամանակավորապես կնվազեցնեն վիզայի վճարները
Մարդկանց տեղաշարժը Չինաստանի և օտարերկրյա երկրների միջև խրախուսելու համար․․․
Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է Օմիկրոնի նոր տարբերակը
Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 7 օրվա ընթացքում կազմել է 10.7%, այնինչ նախորդ շաբաթ՝ 15.6%...
ԱՀԿ ղեկավարը Չինաստանին կոչ է անում լրացուցիչ տվյալներ տրամադրել COVID-19-ի ծագման մասին
Մենք պնդում ենք, որ Չինաստանը տրամադրի լիարժեք մուտք, և մենք խնդրում ենք երկրներին բարձրացնել այդ հարցը․․․
Ճապոնիայի թագաժառանգի որդին հիվանդացել է քովիդով
17-ամյա արքայազն Հիսահիտոն վարակվել է կորոնավիրուսով...
ԱՄՆ-ում համավարակի ժամանակ գործազրկության պատճառով կեղծ վճարումները կարող են հասնել 135 մլրդ դոլարի
«GAO-ն կարծում է, որ COVID-19 համավարակի ընթացքում գործազրկության ապահովագրության ծրագրերով ․․․
Ջո Բայդենի կորոնավիրուսի թեստը բացասական է եղել. Սպիտակ Տուն
Այն բանից հետո, երբ առաջին տիկնոջ թեստը դրական է եղել COVID-19-ի համար, նախագահ Բայդենն այս գիշեր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ