News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետևանքով վիրավորված ռուսաստանցի լրագրող Յուրի Կոտյոնոկին անջատել են արհեստական շնչառության ապարատից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը։

«Նա գիտակցության է եկել: Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր կայուն»,- ասաց Հունանյանը

Հիշեցնենք, որ հրթիռակոծության հետևանքով վիրավորվել էր 3 ռուս լրագրող։ Յուրի Կոտյոնոկի վիճակը ծայրահեղ ծանր էր գնահատվում, մյուս երկուսինը՝ ծանր։ Նրանց հոկտեմբերի 9-ին սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխել էին Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Համեմատաբար կայուն վիճակում գտնվող 2 վիրավորներին նախօրեին Ռուսաստանի կառավարական պատվիրակության հետ տեղափոխեցին Մոսկվա։ Յուրի Կոտյոնոկը բեկորային վնասվածքներ էր ստացել որովայնի, կրծքավանդակի և ստորին վերջույթների շրջանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանացի իրավապաշտպանները Բոննի կոնֆերանսի մասնակիցներին կոչ են անում պահանջել Բաքվից ազատ արձակել հայ բանտարկյալներին
Գերմանահայ կենտրոնական խորհրդի նախագահ Ջոնաթան Սպանբենբեգը կոչ է արել համաժողովի մասնակիցներին, միջազգային հանրությանը եւ իրավապաշտպան...
Հայաստանի ԱԳՆ-ի կայքում դեռևս բացակայում են «Լեռնային Ղարաբաղ» և «44-օրյա պատերազմ» բաժինները
Տարօրինակ զուգադիպությամբ նյութերն անհետացել են անմիջապես այն բանից հետո, երբ Բաքուն հայտարարեց, թե իրենք «խնդիր են տեսնում Հայաստանի արտգործնախարարության կայքում»...
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ ԼՂ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ 2 երկրների մասնակցության մասին հայտարարությանը
Բառացիորեն 2020 թվականի աշնանը զինված հակամարտության առաջին իսկ օրերից ռուսական կողմը գործադրեց...
Զոհված զինծառայողների ծնողների՝ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու ծրագիրը կշարունակվի. Նոր որոշում
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշում կայացվեց, որով կապահովվի...
Ադրբեջանի կողմից ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղ բանակցությունների համար. Կլոդ Վիզլեր
Սա երկրորդ այցելությունն է Հայաստան վերջին մեկ տարվա ընթացքում, դա աննախադեպ է...
ԵՄ-ն ակտիվ կերպով կշարունակի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդի դերը ստանձնել. Վիզլեր
Լյուքսեմբուրգը հավատարիմ է աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ