News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Անհայտ անձինք կողոպտել են Փարիզում սաուդցի արքայադստեր բնակարանը, հափշտակել թանկարժեք զարդեր, պայուսակներ եւ մորթյա մուշտակ ընդհանուր առմամբ 1,5 միլիոն եվրո արժողությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ին՝ հղում անելով Parisien-ին:

Կողոպտիչը կամ կողոպտիչները ներխուժել են 200 քառակուսի մետր մակերեսով բնակարան, որը տեղակայված է Փարիզի 16-րդ շրջանում, եւ դուրս հանել 20 պայուսակ 50 հազար եվրո արժողությամբ, թանկարժեք զարդեր, այդ թվում՝ 8 հազար եվրո արժողությամբ Cartier ժամացույց, մորթյա մուշտակ:

Ոստիկանությունը չի հայտնաբերել բնակարանում կողոպուտի հետքեր: Քննիչները կասկածում են սաուդցի արքայադստեր ընկերոջը, որի հետ նա ծանոթացել է օգոստոսին: Նաեւ հաղորդվում է, որ անհետացել է բնակարանի բանալիների կրկնօրինակը:

«Ընկերը մի քանի անգամ առաջարկել է նրան լյուքս դասի իրեր Ebay-ում, սակայն արքայադուստրը հրաժարվել է»,-նշել են ոստիկանությունում:

Կողոպուտի մասին հայտնի է դարձել հինգշաբթի առավոտյան: Կողոպուտի պահին 47-ամյա արքայադուստրը գտնվել է Ֆրանսիայի հարավում: Երբ նա վերադարձել է Փարիզ եւ հայտնաբերել թալանված բնակարանը, նրա ինքնազգացողությունը վատացել է, եւ արքայադուստրը տեղափոխվել է հիվանդանոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ