News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 22
USD
518.89
EUR
629.98
RUB
7.05
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Վազգեն Մանուկյանն ունի հատկություններ, որի շուրջ տարբեր քաղաքական ուժեր կարողացել են համաձայնության գալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ վարչապետի թեկնածուի հարցում «Հայրենիքի փրկության շարժումը» կանգ առավ Վազգեն Մանուկյանի ընտրության վրա։

«Առաջինը՝ իր փորձն է ճգնաժամային իրավիճակներում, իր կառավարման հմտությունները, որ մի քանի անգամ ցույց է տվել եւ՛ Ղարաբաղյան շարժման, եւ՛ պատերազմի ժամանակ որպես Պաշտպանության նախարար։ Երկրորդը՝ հանրության մեջ կարծիքներ կան, որ թալանչիներ, ընտրակեղծարարներ են եղել, իսկ Վազգեն Մանուկյանի դեպքում մենք տեսնում ենք, որ նա ո՛չ թալանչի է եղել, ո՛չ էլ ընտրակեղծարար։ Երրորդ՝ ինքն ունի բանակցությունները վարելու մեծ փորձ, ինչը հիմա շատ կարեւոր է եւ նաեւ վերականգնելու կառավարման համակարգը, որը փլուզված է։ Նրա շուրջ մեծ քանակությամբ մարդիկ կհամախմբվեն»,- ընդգծեց Ստեփան Դանիելյանը։

Քաղաքագետը կարեւորում է,  որ  Վազգեն Մանուկյանը խորհրդարանական արտահերթ ընտրություններին չի մասնակցելու, այլ  ապահովելու է դրանց իրականացումը։ Դա ըստ նրա, այն է, ինչ մեզ պետք է։ 

Ինչ վերաբերում է Վազգեն Մանուկյանի հասցեին հնչող քննադատություններին, որ նա հարմար թեկնածու չէ եւ այլն, ապա Ստեփան Դանիելյանն առաջարկում է վարչապետի թեկնածուի անուններ հնչեցնել։

«Եթե ուզում են երկրորդ Նիկոլ Փաշինյան գա, էլի փորձ չունեցող, երկրորդ անգամ փորձեն անփորձ մարդկանցով այս ծանր իրավիճակում տապալել երկիրը, ապա թող անուններ տան»,- ասաց  քաղաքագետը։

Խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որը եւս պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, չի միանում «Հայրենիքի փրկության շարժման» ընտրությանը, և առաջադրում է վարչապետի իր թեկնածուին՝ Էդմոն Մարուքյանին։Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ՝ ԼՀԿ-ի այս դիրքորոշումը վկայում է այն մասին, որ նրանք  իշխանությունների հետ համագործակցում են։

«Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը կաշին փրկելու եւ դատարանների առաջ չկանգնելու խնդիր ունեն։ Իրենք ոչ թե երկրի խնդիրն են լուծում, այլ անձնական եւ փորձում են նախկին «Ելք» խմբակցությունից իրենց կոլեգային վարչապետ դարձնել, որը նույնպես ԵԱՏՄ-ից դուրս գալու կողմնակից էր, եւ այլ պարամետրերով համապատասխանում է իրենց։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյան մեկի փոխարեն բերել Նիկոլ Փաշինյան երկու՝ ոչինչ չի փոխում։ Եթե Մարուքյանն է գալու, թող Փաշինյանը մնա, ի՞նչ տարբերություն, էլի սեւ ու սպիտակ, էլի փորձ չունեցող, քաղաքական առումով էլի անգրագետ զանգված, ոչ մի տարբերություն նրանց միջև չկա»,- ասաց նա։

Քաղաքագետը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ կանի, որպեսզի Էդմոն Մարուքյանին ընտրեն վարչապետ, ինչը երկիրը կրկին ցնցումների կտանի, եւ ոչ մի դրական բան դուրս չի գա։ Նրա խոսքով՝ «Նիկոլ Փաշինյանը գնացած է, նա զուտ կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար էլ երկարացնում է գործընթացը»։

Ստեփան Դանիելյանը Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունից հեռանալու համար մի քանի ելք է տեսնում։ Ավանդականը հանրային ճնշումն է, որի շնորհիվ Փաշինյանը 2018թ․ գարնանը  իշխանության եկավ, իսկ մյուս տարբերակի համաձայն՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար իշխող «Իմ քայլը» խմակցության անդամները պետք է գործի անցնեն։

«Մարդիկ պետք է հասկանան, որ սա երկրի խնդիրն է, եւ նույն «Իմ քայլի» անդամները հեռացնեն նրան, թեկուզ իրենց ինքնապաշտպանական բնազդից ելնելով, որովհետեւ սա շարունակվելու դեպքում իրենք իրենց վտանգի մեջ են դնում»,- նշեց քաղաքագետը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ»․«Դու ի՞նչ ես հասկանում պետական կառավարումից, բախտդ բերել է, եկել նստել ես էդ աթոռին»․ Ս.Օհանյանը՝ Փաշինյանին
Ինձ ֆեյքերը չեն վախեցնում, մենք պատերազմով անցած մարդիկ ենք...
«Հրապարակ». Վարչապետի խորհրդա­կանը ղեկավարելու է մեկ տասնյակ փոխնախա­րարի, ԱԱԾ տնօրենի տեղակալին, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին
Այսօր արդեն պարզ է, որ այս կառա­վարությունում դա սովորական բան է...
«Հրապարակ». Պատերազմից հետո չի դիմացել, ազատվել է աշխատանքից
Ոչ միայն քաղաքական հայացքների անհամաձայնության, ընդհանուր երկրի, տնտեսության վիճակը, զոհերը, անորոշ ապագան աչքի առաջ ունենալով՝ ես որոշեցի այս քայլին գնալ...
«Ժողովուրդ». Ինչ գաղափարի շուրջ է ստեղծվում Հայկ Դեմոյանի կուսակցությունը
Արդեն բավականին թվով բարեկամներ, համակիրներ, ընկերներ տեղյակ են իմ նպատակների մասին: Իմ պարագայում դա պարտադրված որոշում է...
Համառոտ պատմական ակնարկ բոլոր նրանց համար, ովքեր անտեղյակ են Շուշիի պատմությանը. Սենոր Հասրաթյան
1916 թվականի տվյալներով Շուշին ուներ 43863 բնակիչ, որից 21926-ը՝ հայեր...
«Հրապարակ». Զորացրված զինծառայողների զինգրքույկներում համատարած «վարորդ» է նշվում, որ չօգտվեն արտոնություններից
Սա հատկապես արվում է, որպեսզի զինվորները, որոնք կարող են ապագայում ուսանող լինել, չօգտվեն ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցումից, որի վերաբերյալ կառավարությունը դեկտեմբերին որոշում ընդունեց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ