News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

NEWS.am–ի տեղեկություններով՝ Արցախում պատերազմական գործողությունների դադարեցումից և կապիտուլացիոն ակտի ստորագրումից շուրջ մեկ ամիս անց որևէ քրեական գործ չի հարուցվել  զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների կատարման համար։ Խոսքը պատերազմական գործողություններում ներգրավված կանոնավոր բանակի զինծառայողների կողմից իրականացված ենթադրյալ հանցագործությունների մասին է, որի վերաբերյալ բազմիցս խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մասնավորապես, հայտնի համաձայնագրի ստորագրման հաջորդ օրը՝ նոյեմբերի 10–ին վարչապետը, արդարացնելով փաստաթղթի ստորագրումը, ի թիվս այլ խնդիրների մատնանշել էր դասալքության արդյունքում բանակում ստեղծված իրավիճակը։ Մեր տեղեկություններով՝ պատերազմի ողջ ընթացքում զինվորականները զեկուցագրեր են ներկայացրել զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու կամ դասալքության դեպքերի վերաբերյալ, որոնց սակայն մինչեւ օրս ընթացք չի տրվել։ Ավելին, պատերազմում ծանր մարտեր վարած և նվազ ռեսուրսներով բնագծերը չզիջած շատ զինվորականներ հայտարարել են, որ եթե մեղավորները չպատժվեն, իրենք խոսելու են և անուններ հրապարակեն։

Հաշվի առնելով դասալիքների և դավաճանների վերաբերյալ չփարատված կասկածները՝ NEWS.am–ը օրերս գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պարզելու, թե Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների մեկնարկից մինչև դեկտեմբերի 1-ը քանի՞ քրեական գործ է հարուցվել պետական դավաճանության, դասալքության, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու, մարտադաշտն ինքնակամ լքելու կամ զենքով գործելուց հրաժարվելու քրեական հոդվածների հատկանիշներով: Հետաքրքրվել էինք, թե նշված արարքների ենթադրյալ կատարման համար քանի՞ անձ է ներգրավվել, որպես կասկածյալ կամ մեղադրյալ, նրանցից քանի՞սն են պարտադիր ժամկետային զինծառայողներ, քանի՞սը՝ պայմանագրային զինծառայողներ, քանի՞սը՝ սպաներ, քանի՞սը պահեստազորայիններ։ Դատախազությունից նախ նշել էին, որ իրենք նման վիճակագրություն չեն վարում, ապա տեղեկացրել, որ նշված հանցագործությունների դեպքերով վիճակագրական տվյալները ներկա փուլում տրամադրման ենթակա չեն պայմանավորված հանրապետությունում հաստատված ռազմական դրությամբ և պետական և ծառայողական գաղտնիքով։

NEWS.am–ը նույնաբովանդակ հարցում է ուղարկել նաև ՀՀ ոստիկանությանն ու քննչական կոմիտեին, սակայն մեզ հասած տեղեկություններով՝ իրավապահ մարմինների ղեկավարներին հանձնարարվել է որևէ տեղեկություն չտրամադրել պատերազմի ընթացքում կատարված զինվորական հանցագործությունների վերաբերյալ։ Թեև պատերազմի ժամանակ դասալքության և կամ մարտադաշտը լքելու բազմաթիվ վկայություններ կան, սակայն Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին ձեռնտու չէ այս փուլում պատժել որևէ զինծառայողի կամ սպայի, քանի որ այն կարող է հակառակ ազդեցությունն ունենալ, և առանց այն էլ պարտությունից հետո կոտրված և կազմաքանդման եզրին հայտնված զորքի շրջանում նոր դժգոհությունների ալիք բարձրանա։ Փոխարենը վարչապետն օգտագործելով  պետական ռեսուրսներն ու տեղական որոշ օլիգարների մատուցած «ֆեյքային ծառայությունները», սոցիալական ցանցերը ողողել է դավաճանների և դասալիքների մասին չփաստարկված լուրերով՝ այդ կերպ հեղինակազրկելով բանակն ու հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած հազարավոր զինվորների։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ