News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Քամալա Հարիսը COVID-19-ի դեմ պատվաստվել է հեռուստատեսության ուղիղ եթերում, քանի որ Բայդենի նոր վարչակազմը փորձում է բարձրացնել պատվաստումների նկատմամբ վստահությունը, թեեւ նախազգուշացնում է, որ ամիսներ կանցնեն, մինչ այն բոլորին հասանելի կդառնա:

Նա դարձել է երկրորդ բարձրաստիճան անձը էթնիկ փոքրամասնությունից, ով պատվաստում է ստացել՝ գլխավոր վիրաբույժ Ջերոմ Ադամսից հետո:

Դեմոկրատական կուսակցությունից նորընտիր նախագահ Ջո Բայդենը, ով պաշտոնը կստանձնի հունվարի 20-ին, հայտարարել է, որ պայքարելու է կորոնավիրուսի դեմ, որը վարակել է ավելի քան 19 միլիոն ամերիկացու եւ սպանել ավելի քան 334 000 մարդու: Անցյալ շաբաթ նա պատվաստանյութի առաջին չափաբաժնի ներարկումն է ստացել ուղիղ եթերում: Լիարժեք պաշտպանության համար անհրաժեշտ է երկու չափաբաժին:

Բայդենի թիմը ընդգծել է պատվաստանյութի տարածումը խրախուսելու եւ կորոնավիրուսից հատկապես շատ տուժած ոչ սպիտակամորթ խմբերի պատվաստման կարեւորությունը:

Հարիսը ստացել է COVID-19-ի դեմ Moderna ընկերության պատվաստանյութը: «Ես ուզում եմ բոլորին կոչ անել պատվաստվել, դա համեմատաբար անցավ է, անվտանգ․․․ Դա բառացիորեն կյանքեր է փրկում: Ես վստահում եմ գիտնականներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ