News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանն այսօր COVAX պլատֆորմին հաստատում կուղարկի այն մասին, որ երկիրը պատրաստ է տարվա առաջին եռամսյակում ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, հայտնում է «Իմեդի» հեռուստաընկերությունը: Վրաստանը փաստացի ավարտել է պատվաստման ուղղությամբ աշխատանքը:

Երկիրը լիարժեք բացելու համար, այսինքն՝ սովորական տնտեսական ռեժիմի վերականգնման համար անհրաժեշտ է պատվաստել մեծահասակ բնակչության 60 տոկոսին: Ցանկալի է, որ պատվաստումն ավարտվի մինչեւ տարեվերջ: Դրա համար կարող է ծախսվել մոտ 164 մլն լարի (51 մլն դոլար): Այսպիսի եզրահանգման է եկել հատուկ խորհուրդը, որը կազմված է կառավարության անդամներից, փորձագետներից, տեղական եւ միջազգային ֆինանսական կազմակերպություններից:

Պատվաստումը լինելու է կամավոր եւ անվճար: Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է արդեն ավելի քան 32 մլն մարդ:

Վրաստանում պատվաստման համար առաջնահերթ խմբերն արդեն որոշվել են, դրանք բաշխվել են հետեւյալ կերպ՝ առաջին հերթին առողջապահության հատվածի աշխատակիցները, երկարաժամկետ խնամքի հաստատությունների անձնակազմը եւ շահառուները, 75-ն անց քաղաքացիները, 65 -74 տարեկան քաղաքացիները, 55-64 տարեկան քաղաքացիները, ինչպես նաեւ 18-ից մինչեւ 54 տարեկան քրոնիկական հիվանդություններով քաղաքացիները:

Այնուհետեւ նախատեսվում է մնացած բնակչության պատվաստումը, այդ թվում՝ նրանց, ովքեր արդեն հիվանդացել են կորոնավիրուսով: Մինչեւ 18 տարեկան երեխաներին չեն պատվաստելու:

Երկրի առողջապահության նախարար Եկատերինա Թիքարաձեն հայտարարել է, որ պատվաստումը կսկսվի փետրվարի վերջին: Նրա խոսքով՝ այս փուլում խոսքը վերաբերում է Pfizer-ի պատվաստանյութին, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:

Նա ասել է, որ Վրաստանում արդեն ստեղծվել է բժշկական շղթա, որը նախատեսում է պատվաստանյութերի պահման համար սառնարաններ:

Ներկայումս Վրաստանում դիտարկում են Չինաստանում արտադրված, բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության, ամերիկյան Pfizer ֆիրմայի եւ նրա գերմանական գործընկեր BioNTech-ի, ինչպես նաեւ ԱՄՆ-ից Moderna ֆիրմայի պատվաստանյութերի գնման հնարավորությունը: Առաջին փուլում նախատեսվում է ձեռք բերել պատվաստանյութի 1,4 մլն դեղաչափ, որ պատվաստեն բնակչության շուրջ 20 տոկոսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ