News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աշխարհին COVID-19-ի դեմ պայքարում անհրաժեշտ է ամերիկյան առաջնորդությունը, ասել է ԵՄ գլխավոր դիվանագետը` հորդորելով նորընտիր նախագահ Ջո Բայդենին ակտիվացնել իր գործողությունները:

Եվրամիության արտաքին գործերի նախարար Ժոզեպ Բորելը հայտարարել է, թե քանի որ հարուստ երկրները կորոնավիրուսի դեմ տարբեր պատվաստանյութերի ավելի շատ դոզաներ են ստանում, քան ավելի աղքատ երկրները, ԱՄՆ-ը պետք է հետ վերցնի «խաղաղության շարժիչ»-ի իր տեղը եւ օգնի:

«Այս տարի աշխարհը կկանգնի ամենալուրջ խնդիրներից մեկի առջեւ: Դա կպահանջի մեծ համերաշխություն, մեծ համագործակցություն եւ բավականին մեծ ռեսուրսներ»,- Reuters-ին տված հարցազրույցում ասել է Բորելը: «Սա առաջին համաշխարհային ճգնաժամն է, որը զուրկ է ամերիկյան առաջնորդությունից, եւ աշխարհը կարիք ունի ամերիկյան առաջնորդության»,- նշել է Բորելը՝ խոստանալով Վաշինգտոնին ԵՄ-ի աջակցությունը:

Բորելը նաեւ առաջարկել է վերակառուցել անդրատլանտյան կապերը Թրամփի դարաշրջանից հետո: «Միայն կլիմայի համաձայնագրին ԱՄՆ-ի վերադառնալուց եւ Իրանի հետ միջուկային գործարքին միանալուց հետո աշխարհը շատ ավելի լավն ու անվտանգ կլինի»,- ասել է նա: «Թվիթների միջոցով կառավարելուց հետո, միգուցե, մենք կարողանանք անցնել հաղորդակցության այլ եղանակի կիրառմամաբ կառավարման, դիրքորոշումներ սահմանելով եւ հաշվի առնելով ուրիշների մտահոգություններն ու շահերը»,- ասել է Բորելը:

Ըստ նրա՝ Վաշինգտոնը ժամանակ կխնայի՝ կրկին միանալով Իրանի միջուկային գործարքին, որից Թրամփը հրաժարվել է 2018-ին:

Հարցին, թե որոնք կարող են լինել Բայդենի վարչակազմի առաջին քայլերը, Բորելը պատասխանել է. «Դադարեք պատժամիջոցներով սպառնալ բոլոր նրանց, ովքեր մասնակցում են Իրանի հետ տնտեսական հարաբերություններին»։

Նա նշել է, որ պետքարտուղարի պաշտոնում Բայդենի թեկնածու Էնթոնի Բլինքենին կհրավիրի մարտի 4-5-ը Լիսաբոնում ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Բորելը թվարկել է այլ խնդիրներ, որոնցում Վաշինգտոնն ու Բրյուսելը կարող են փոփոխություններ մտցնել, ներառյալ՝ թվային կարգավորման ձեւավորումը եւ Չինաստանի հարցը: Նա պաշտպանել է դեկտեմբերի վերջին Պեկինի հետ ներդրումային պակտ կնքելու ԵՄ որոշումը՝ ասելով, որ դա չպետք է դիտվի որպես Չինաստանի դիվանագիտական հաղթանակ: «Մենք անընդհատ մրցակցության մեջ չենք (Չինաստանի հետ): Մենք միաժամանակ գործընկերներ ենք, պետք է կիսենք, միասին աշխատենք»,- ասել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ