News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 05
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Անդրանիկ Մակարյանին Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել: Հոդվածը վերաբերում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքին. պատերազմի ժամանակ այդպիսի արարքը պատժվում է չորսից ութ տարի ազատազրկումով։ Հիշեցնենք, որ Մակարյանը Բանակի միակ բարձրաստիճան զինվորականն էր, որ չէր ստորագրել գլխավոր շտաբի՝ փետրվարի 25-ի հայտնի հայտարարությունը։ Զինվորական որոշ շրջանակի մեկնաբանությամբ՝ գեներալը չէր ցանկացել, որ իր ստորագրելը համարվի վրեժխնդրություն իր դեմ մեղադրանք հարուցելու համար։ 

Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայկական զինված ուժերը չեն մասնակցելու ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը: Ռազմական փորձագետների մեկնաբանությամբ, Բանակի վերականգնման գործում Ռուսաստանի աջակցությունն ակնկալող հայկական կողմը չի ցանկանում հակառուսական դաշինքի միջոցառմանը մասնակցելով կասկածամտության մղել ռազմավարական դաշնակցին կամ պարզապես իրականացնում են Մոսկվայի ցանկությունը։

Արցախում ռուս խաղաղապահներ են վիրավորվել։ Նրանց տեղափոխող մեքենան պայթել է հակատանկային ականի վրա։ Պարզվում է՝  դեպքը տեղի է ունեցել 3 օր առաջ: Այս պահին վիրավոր զինվորականները բժշկական կենտրոնում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ալիևների ընտանիքը, որը նախօրեին այցելել էր Ադրբեջանի կողմից օկուպացված՝ Արցախի Կովսականի  ու Որոտանի  շրջաններ, լուսանկարներ է հրապարակել, որոնք սոցցանցերի հայ օգտատերերի շրջանում մտահոգություններ էին առաջացրել, թե Ալիևները հասել են Սյունիքի մարզ։  Մեհրիբան Ալիևայի ինստագրամյան էջի այս լուսանկարը՝ ծառին փաթաթված, մարդկանց մոտ կասկած էր առաջացրել, որ այն արվել է Սյունիքի մարզում՝ Ծավ գետի հովտում գտնվող Սոսու պուրակում, որտեղ գտնվում է այս ծառատեսակի հիմնական պաշարը Հայաստանում և ամենամեծ պուրակ–արգելավայրը Կովկասում։ Բնապահպանության նախարարությունը պարզաբանում է տարածել՝ նշելով, որ լուսանկարում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում սոսի ծառատեսակի աճելավայրի շարունակությունն է, ոչ թե արգելավայրի հատվածը։

Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի վարչական տարածքին պատկանող իրենց դիրքից 370 մետր առաջ եկած ադրբեջանցիները, բանակցությունների արդյունքում այսօր հետ են քաշվել։ Մարտակերտի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը NEWS.am-ին պատմել է, որ ադրբեջանցիների քայլի մասին զեկուցել են Արցախի նախագահին, ապա  ռուս խաղաղապահների միջամտությամբ բանակցություն են ունեցել, արդյունքում ադրբեջանցիները վերադարձել են իրենց դիրքեր: «Փորձել են, կանցնի՝ կանցնի, չէ՝ չէ»,– ասել է Բախշիյանը։

Ապրիլի 25-ին ադրբեջանցի զինվորականները հայ ուխտավորներին թույլ չեն տվել այցելել Դադիվանք եւ կատարել նախապես համաձայնեցված քահանայական ձեռնադրությունը։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Տեր Աթանաս աբեղան, որն այդ օրը պետք է Դադիվանքում մասնակցեր ձեռնադրությանը,  բայց իրավիճակից ելնելով ձեռնադրումը կատարվել է Գանձասարում։ «Շուրջ երկու ամիս է՝ ես Դադիվանքում եմ, իմ ձեռնադրության ժամանակն էր, ու քանի որ այնտեղ էի գտնվում, այնտեղ էլ պետք է ձեռնադրությունը լիներ։ Դեռ շաբաթներ առաջ դրա մասին ռուս խաղաղապահ ուժերի հրամանատարության միջոցով նախապես ադրբեջանցիներին հայտնել էինք, եւ նրանք համաձայնություն էին տվել, գրեթե մեկ ամիս է՝ ինչ գիտեինք, որ լինելու է, միայն սպասում էինք, որ օրը հստակեցվեր։ 10 ուխտավորով ապրիլի 25–ին գնացինք Դադիվանք։ Վանք չհասած մեզ կանգնեցրին, շուրջ 20 րոպե սպասեցինք, որից հետո մեզ ասացին, որ կարող ենք առաջանալ, գնացինք անմիջապես ադրբեջանցիների դիրքի մոտ, որոշ ժամանակ անց մեզ ասացին, որ չեն թույլատրում մտնել Դադիվանք՝ համավարակի պատճառով։ Մեզ այդ պահին ուղեկցում էին նաեւ ռուս խաղաղապահները։ Չթույլատրելու մասին ասվել է խաղաղապահ ուժերի  ներկայացուցչին։ Մենք ադրբեջանցիների հետ  երկխոսության մեջ չենք մտել»,– պատմեց Հայր Աթանասը։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հաջողելու վստահություն է հայտնել։ «Եթե վստահ չլինեի, որ հնարավոր է ապահովել 1998-2007 թվակաների տնտեսական հաջողություններն, այս ընտրություններին մասնակցելու հայտ չէի ներկայացնի», գրել է նա, ավելի ուշ ավելացրել, որ գնաճը հնարավոր է զսպել եւ շտկել վիճակը մեկ ամսում, որ գյուղատնտեսության նախարարությունը պետք է վերականգնել։ «Սեփական ժողովրդից նեղանալն անշնորհակալ գործ է։ Եթե պրոբլեմի հետ ես առնչվում, ապա առաջին հերթին ինքդ քեզ պետք է հարց տաս։ Պետք է գամ ժողովրդի խնդիրները լուծելու, բարձրացնելու կենսամակարդակը», նշել է Ռոբերտ Քոչարյանը։

«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը տեսաուղերձով կոչ է անում չգնալ արտահերթ ընտրությունների, քանի որ երկիրը դրան պատրաստ չէ: Ըստ նրա տարածաշրջանը կոնֆլիկտային փուլում է, Ռուսաստանը կլանված է լինելու Դոնբասի հարցերով, Սյունիքը սպառնալիքի տակ է, իսկ ընտրությունների ժամանակ ամեն քաղաքական ուժ զբաղելու է իր նեղ կուսակցական շահերով, ինչը մեզ բերելու է նոր ցնցումների:

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 595 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվն անցել է 214 հազարից: Մահացել է 24 վարակված, որոնցից 6-ի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Մահացածների ընդհանուր թիվը 5064 է:

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի բարձր ինքնագնահատականը դարձել է ֆեյսբուքյան թոփ թեմա։ Օգտատերեր Արաքս Միքայելյանը հրապարակել է իր գրառման տակ Մանե Գևորգյանի մեկնաբանությունը՝ սեփական խելքի եւ արտաքինի մասին. «Ես իսկապես մոդելի արտաքին ունեմ, բայց դրանից նվազ խելացի չեմ դառնում, այնպես որ Ձեզ խորհուրդ եմ տալիս մարդկանց չդատել իրենց արտաքինով»,– գրել է Մանե Գևորգյանը։ Օգտատերը վերջում մեկնաբանություն է թողել. «Տեսնես՝ ինչպես են այսպիսի խելացիներ հավաքվել մեկ վայրում։ Աստված գթա մեզ»։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ նվազելով 0.17 դրամով, կազմել է 520.29 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.82 դրամով ու կազմել  627.78 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.91 դրամով  ու կազմել 722.47 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով ու կազմել 6.94 դրամ:

Ապրիլի 28-ին երկրի առանձին շրջաններում, կեսօրից հետո և գիշերը, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Երևանում եւս կեօրից հետո անձրեւ կլինի։ Գիշերը մայրաքաղաքում կլինի 13-ից 15, վաղը ցերեկը 26-ից 28 աստիճան զրոյից բարձր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ