News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 30
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովն արձակելու գործընթացը մեկնարկել է։ Այսօր հատուկ նիստում ըստ պայմանավորվածության վարչապետի պաշտոնում «Իմ քայլն» առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը և ձեռնպահ քվերակեց։

Ազգային Ժողովի ամբիոնից Փաշինյանի ելույթն այս անգամ էլ թեմայից դուրս էր։ Փաշինյանը, որը ԱԺ էր գնացել կնոջ հետ կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո, խոսեց պատվաստվելու անհրաժեշտության մասին՝ պատգամավորներին հորդորելով հետևել իր օրինակին։ 

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացի բովանդակությունը փոխվել էր դեռ նախորդ կառավարության օրոք։

ԱԺ նիստը ծառայեց իր նպատակին։ Փաշինյանի թեկնածությունը պաշտպանեց ընդամենը 1 պատգամավոր, 3 պատգամավոր դեմ քվեարկեց, 75-ը՝ ձեռնպահ: «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը:

Եթե խորհրդարանը մեկ շաբաթ անց կրկին վարչապետ չընտրի, այն կլուծարվի եւ պաշտոնապես ընտրություններ կնշանակվեն: 

Ադրբեջանցիները խոշտանգել ու սպանել են գերեվարության մեջ գտնվող 19 հայի։  Խոսքը պարտերազմի ընթացքում ու դրանից հետո գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց մասին է։ Իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանը խոշտանգումների և սպանությունների փաստերը ուղարկել են ՄԻԵԴ։ Իրավապշտապնները նաև հրապարակել են այդ գերիների անունները։ 12 քաղաքացիական անձանցից 4–ը կանայք են։

ԱԱԾ–ն մեղադրանք է առաջադրել գեներալ Մովսես Հակոբյանին։ Նա մեղադրվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեջ։ Հակոբյանն արդեն հարցաքննվել է։

Հիշեցնենք, որ Մովսես Հակոբյանը պատերազմից հետո բազմաթիվ հարցազրույցներ էր տվել՝ քննադատելով իշխանությունների վարած քաղաքականությունը պաշտպանության ոլորտում։ Հենց նրանից էր հանրությունը տեղեկացել առանց հրթիռ ՍՈւ-երի, չգնված ՏՈՌ-երի և պատերազմի ժամանակ բունկերում վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի գտնվելու մասին։ Իր հարցազրույցներից մեկում գեներալը խոսել էր նաեւ Լելե Թեփեի հայտնի օպերացիայի մասին, դրա ձախողման մեջ անուղղակիորեն մեղադրելով Հայաստանի ղեկավարությանը։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հարցի հետ կապված հարուցվել է քրեական գործ, Ֆեյսբուքում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ Նա հիշեցրել է, որ 53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել կապված Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ: ՀՔԾ-ն մերժել էր քրեական գործ հարուցելը, փաստաբանների բողոքից հետո գլխավոր դատախազությունը վերացրել է ՀՔԾ որոշումը եւ հարուցել է քրեական գործ։

Վերջին օրերին կորոնավիրուսի վիճակագրությունը նվազման միտում է արձանագրել։ Անցած մեկ օրում գրանցվել է վարակվելու 145 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվն անցել  է  217 հազարից: Մահացել է 12 վարակված, նրանցից 2-ը՝ այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը 5175 է:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ նվազելով 0.06 դրամով, եւ  կազմել է  520.63 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.21 դրամով ու կազմել 627.41 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.79 դրամով ու կազմել 721.23 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.08 դրամով ու կազմել  6.87 դրամ:

Հայաստանի որոշ հատվածներում մայիսի 4-ին օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Երեւանում ցերեկը տեղ-տեղ սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12 +14, վաղը ցերեկը՝ +27 +29:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ