News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մայիսի 8-ին, կրակոցներ են հնչել Երևանում:  Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: 
  Ժամը 06:30-ից 07-30-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանութան Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր-Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում կրակոցներ դեն հնչել:   
Մոլդովական փողոցի 1-ին և 3-րդ շենքերի հարևանությամբ  ճանապարհին հայտնաբերել են տղամարդու դի:  
 Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից և դեռևս չճշտված ատրճանակից կրակված և չկրակված պարկուճներ, արնանման հետքեր:   Հայտնաբերվել է նաև Mercedes Տ 500մակնիշի ավտոմեքնեան, որի մեջ էլ հայտնաբերվել է  բիտա:   Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քնչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Ացվան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական խումբը՝ բաժնի պետ Վարդան Ավագյանի գլխավորությամբ:   
Փաստի առթիվ Վ. Ավագյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:   Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված վայրից 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի և վիրավորի ինքնությունը:   
Տեղում աշխատում են նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:  
 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ