News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կատարի արտգործնախարարը երկու արաբական երկրների հետ հարաբերությունների կարգավորումից ի վեր առաջին անգամ ընդունել է Դոհայում Սաուդյան Արաբիայի նոր դեսպանին, հայտնել է պետական ​​QNA լրատվական գործակալությունը:

Հունվարին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը եւ Բահրեյնը որոշում են կայացրել դադարեցնել 2017 թվականի կեսերին սահմանված բոյկոտը եւ վերականգնել Դոհայի հետ քաղաքական, առեւտրային եւ զբոսաշրջային կապերը: Ռիադը դարձել է հարաբերությունների վերականգնման գործում քառյակի առաջատարը:

Կատարի արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանին ողջունել է Սաուդյան Արաբիայի դեսպան արքայազն Մանսուր բին Խալիդ բին Ֆարհանին եւ հավաստիացրել նրան, որ «աջակցում է երկկողմ հարաբերությունների զարգացմանը»:

Ռիադը, ինչպես եւ Կահիրեն, կարող է տնտեսական օգուտ ստանալ գազով հարուստ Կատարի հետ հարաբերությունների կարգավորումից:

2017 թվականին չորս երկրներ Կատարին մեղադրել են ահաբեկչությանը սատարելու մեջ: Դոհան հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները եւ հայտարարել, որ էմբարգոն նպատակ ունի սահմանափակել իր ինքնիշխանությունը:

Հունվարի սկզբին, Դոնալդ Թրամփի վարչակազմի միջնորդությամբ եւ փորձելով տպավորել նոր նախագահ Ջո Բայդենին, Սաուդյան Արաբիան հայտարարել է Կատարի նկատմամբ բոյկոտը դադարեցնելու մասին եւ հայտնել, որ իր երեք դաշնակիցները աջակցելու են իրեն այդ գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ