News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 28
USD
448.18
EUR
479.46
RUB
6.83
Տեսնել լրահոսը

Վենետիկի ջրային ուղիները հայտարարելով որպես «ազգային հուշարձան»՝ Իտալիան կարգելի հսկայական զբոսաշրջային նավերին մուտք գործել քաղաք-լագունա, որը մի քանի օրվա ընթացքւոմ կարող է հայտարարվել ՄԱԿ-ի կողմից՝ որպես համաշխարհային ժառանգություն, որը գտնվում է սպառնալիքի ներքո:

Մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին հայտարարել է, որ որոշումն անհապաղ ընդունվել է կառավարության նիստի ժամանակ եւ ուժի մեջ է մտել օգոստոսի 1-ին: Այն տարածվում է լագունայի լողավազանի վրա Սան Մարկոյի հրապարակում եւ Ջուդեկայի նեղուցի վրա, որը Վենետիկի գլխավոր ծովային զարկերակն է:

Կառավարության որոշումը նաեւ «հաստատում է անխախտելի սկզբունքը՝ հայտարարելով Սան Մարկոյի ջրավազանը, Սան Մարկո նեղուցը եւ Ջուդեկա նեղուցը՝ որպես ազգային հուշարձան», հավելել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ