News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե նայենք, թե այս պահին ինչ է կատարվում սահմանին եւ ինչի համար, ու դրա համար ընտրված ժամանակահատվածը, պատճառները կարող են տարբեր լինել՝ կախված  թե քաղաքական, թե ռազմական հարթություններում խնդիրներից ու դրանց լուծման նպատակահարմարություններից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկյան՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին:

«Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահն է մեկնելու Մոսկվա՝ բանակցությունների: Նման գործելաոճը նոր չէ Ադրբեջանի կողմից՝ բանակցություններից առաջ սրել իրավիճակը առաջնագծում՝ բանակցություններում ինչ-ինչ բաներ ստանալու համար: Սա շատ էր հանդիպում նաեւ ժամանակին Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումներից առաջ»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու հենց Երասխում է սրում վիճակն Ադրբեջանը, Հայկ Խաչիկյանը պատասխանեց. «Այստեղ բավական դժվար է գնահատելը, որովհետեւ դժվար է ասել,թե նման լոկալ իրավիճակում ինչ հաշվարկներ է ունեցել Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը:

Ամբողջ Նախիջեւան-Հայաստան շփման գծի հատվածում հայկական դիրքերը շատ ավելի բարվոք վիճակում են զբաղեցրած բարձունքների առումով, քան այլ հատվածներում: Նույնիսկ այդ պատկերում Երասխի ուղղությամբ հայկական դիրքերն էլ ավելի նպաստավոր են, այդտեղ, այո կան հայկական դիրքեր, որոնք շատ ավելի գերիշխող դիրքերում են, քան ադրբեջանականները և ամբողջությամբ վերահսկողության մեջ են պահում այդ ուղղությամբ տեղակայված ադրբեջանական Սադարակ քաղաքը, Հեյդարաբադ ավանը: Ադրբեջանը չի ցանկանում որեւէ տեղ անբարենպաստ հատված ունենալ եւ կարծում եմ՝ նաեւ այս խնդիրն են փորձում լուծել»:

Անդրադառառնալով նոր պատերազմի հավանականությանը, փորձագետն ասաց. «Նոր պատերազմի վտանգ միշտ կա: Չնայած այն, ինչ հիմա կատարվում է մեր սահմաններին, կրում է լոկալ բնույթ, բայց ինչպե՞ս են խնդիրները վերաճում նոր պատերազմի: Դա մեկ օրում չի լինում, նույնիսկ մեկ ամսում չի լինում: Դա պարբերաբար, երկարաժամկետ աշխատանք է, ամեն ինչ սկսում է այսպիսի իրավիճակներից: Այսինքն, եթե սահմաններին տեղի ունեցողը կրում է լոկալ բնույթ, դա չի նշանակում, որ այն չի կարող վերաճել այլ գործողությունների»:

Ինչ վերաբերում է անկլավները վերադարձնելուն, Հայկ Խաչիկյանն ասաց. «Անկլավների մասին խոսակցություններ եղել էին ընտրություններից առաջ, այս պահին կարծես, առնվազն հայտարարությունների մակարդակով այդ հարցը օրակարգում չեմ նկատել: Այո, Տիգրանաշենի նկատմամբ ադրբեջանական կողմը հավակնություններ ունի, բայց այլ հարց է, թե ինչ եղանակով դա կստանա կամ ինչի կգնա դրա համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ