News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 18
Տեսնել լրահոսը

Պատերազմական իրավիճակ էր, ինտենսիվությունը սկսեց դադարել միայն առավոտյան: Այս մասին, այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ նշելով, որ ողջ գիշեր այստեղ է եղել եւ ներկայացնում է իրավիճակն ականատեսի աչքերով:

«Հասկացա, որ ունեցել ենք դիրքային կորուստ, որը մինչեւ առավոտյան հաջողվել է հետ վերցնել: Մեր զոհերը հենց այդ հատվածում են եղել: Այս պահի դրությամբ՝ չունենք սահմանային նահանջ, որևէ կորուստ՝ տարածքային առումով, մենք պահպանում ենք մեր դիրքերը:

Դիրքային կորուստ այլեւս չունենք: Մենք հիմա գտնվում ենք հրադադարի ռեժիմում, առավոտյան 9.30-10.00-ի սահմաններում սկսեցին արդեն դադարել: Մենք չգիտենք, թե ինչ պայմաններով է այս հրադադարը, ինչքան ժամանակով է հրադադարը: Հրադադարի ռեժիմը ինչքան ժամանակով կպահպանվի, ի՞նչ ենք խոստացել դրա դիմաց, կամ ինչ են նրանք պահանջել, գուցե նրանք էլ ինչ-որ բան են խոստացել, որեւէ մանրամասն մեզ հայտնի չէ: Հուսամ՝ կառավարությունը պարզաբանում կտա, թե ինչ հանգամանքներում է այս ամենը տեղի ունեցել: Առավել եւս, որ սրանք նախորդեցին ՌԴ-ում սպասվող բանակցություններին»,-ասաց նա:

Թագուհի Թովմասյանը հավելեց. «Մենք գտնվում ենք այն բանակային կորպուսի հովանավորության տակ, որը 44 օրվա ընթացքում 1 սմ նահանջ չի ունեցել: Այսինքն հաղթանակած բանակի հովանավորության տակ ենք: Մենք Քարվաճառում ընդհանրապես նահանջ չենք ունեցել, նույնիսկ ունեցել ենք որոշ դիրքային առավելություններ:

Մենք պետք  է զգոն լինենք, այս վիճակը երկար չի կարող շարունակվել: Այն իշխանությունը, որ ծափողջյուններով տոնում էր իր հաղթանակն ընտրություններում, այսօրը պետք է տեսնել եւ պետք է նաեւ ապահովեն վարդենիսցու, Գեղամասարի, Սոթքի, Կութի բնակիչների անվտանգությունը: Արտաքուստ բնակիչներն ասում են՝ ամեն ինչ լավ է, մենք ոչնչից չենք վախենում, ապրում ենք այստեղ եւ ուրիշ տեղ չունենք գնալու, բայց այս միջավայրն իրոք անհանգստացնող է: Հետեւաբար, եթե ՆԻկոլ Փաշինյանը խոսում է խաղաղության դարաշրջանի սկզբի մասին, դա մենք պետք է տեսնենք, դա ես պետք է զգամ իմ մաշկի վրա, իսկ ես հիմա ուրիշ բան եմ զգում իմ մաշկի վրա»,-ասաց նա:

Պատգամավորը հիշեցրեց, որ մայիսի 12-ից Կութում և Վերին Շորժայում ադրբեջանական զինուժը մխրճվել է հայկական տարածք և մինչև հիմա չի գնում. «Այսինքն, այնուամենայնիվ, մենք ունենք տարածքային կորուստ, որը, սակայն, արձանագրվել է մայիսի 12-ից, երբ որ անզեն թշնամին եկավ, մտավ ՀՀ տարածք՝ առանց դիմադրության, և այստեղ նրանց դիմավորեցին հովիվները: Իսկ թե ո՞ւր էր մեր զինուժը, մեր կահավորված առաջնագիծը, ինչո՞վ էինք մենք պաշտպանում մեր երկրի սահմանները, այդպես էլ մնաց անհասկանալի»,- ասաց Թովմասյանը:

Թագուհի Թովմասյանն անդրադարձավ նաեւ ԱԳՆ այսօրվա հայտարարությանը՝ նշելով. «Լավ է, որ մենք ունենք ԱԳՆ, դա ինձ համար հաճելի բացահայտում էր: Ես ուրախ կլինեմ, որ ԱԳՆ-ն իսկապես գործի, որովհետեւ ՀՀ տրածքում տեղի են ունենում գործողություններ, որոնք չպետք է տեղի ունենային: Այս իմաստով ԱԳՆ-ն շատ ուշացած է ինչ-որ բան հայտարարում: Եթե քո տան մեջ հրդեհ է, կռիվ է, դու չպետք է նայես, թե ինչ մեթոդի ես դիմում, դու պետք է րոպե առաջ մարես հրդեհը: Հիմա մենք հրդեհվում ենք եւ պետք է օր առաջ այդ հրդեհը մարենք»:

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի եւ խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում: Ըստ ՊՆ–ի հաղորդագրության՝ ընթացել են տեղային մարտեր: Ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ եւ 4 վիրավոր։

Ըստ ՊՆ-ի՝ ժամը 9։20-ի դրությամբ, ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է:

Ավելի ուշ, ՊՆ–ից հայտնեցին, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արեւելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղվարդում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի օծման արարողություն
Խաչքար-հուշակոթողը տեղադրվել է 44-օրյա պատերազմի հերոս Արման Ազատյանի հոր՝ Վիգեն Ազատյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ…
Արցախի պատանի ֆուտբոլիստների ավտոբուսի քերված դրոշը փոխարինվել է նորով
Երեկվանից շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է ադրբեջանցի…
Կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է. Ղարախանյանը հանդիպել է «Լեռնային Արցախ» մանկապատանեկան թիմի հետ
Մեր մարզիկները չեն տրվել թուրք ահաբեկչի սադրանքին…
Որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, Արցախի զինանշանը. Ալեն Սիմոնյան
Սիմոնյանը նշեց, թե որևէ տեղեկություն չունի՝ շարունակվում են արդյոք Գորիս-Կապան ճանապարհի վերաբերյալ բանակցությունները…
Հաշվի է առնվելու տեղի ունեցածը հետագայում նման դեպքերը բացառելու համար. ԱՀ նախագահի խոսնակը` երեկվա միջադեպի մասին
44-օրյա պատերազմի մասնակիցների են պարգեւատրել
Ինձ համար մեծ ուրախություն է պարգևներ հանձնել մերօրյա հերոսներին և հենց իրենց հայտնել իմ երախտագիտությունը,խոնարհումս մեր ընկած Հերոսներին…
Ամենաշատ