News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 07
Տեսնել լրահոսը

Կոալիցիա կազմելու վերաբերյալ քննարկում չենք ունեցել, որովհետեւ երեկ շատ ուշ ենք վերացրել, հոգնած ենք եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գյումրիում ՏԻՄ ընտրությունների րդյունքներով առաջատար «Բալասանյան» դաշինքի ավագանու թեկնածու Վահան Հունանյանը:

«Բայց չեմ կարծում՝ կոալիցիա  լինի: Աշխատելու ենք, քաղաքն ենք սարքելու առանց կոալիցիայի: Դա իմ կարծիքն է: Երեւի մի երկու օրից պարզ կլինի, բայց չեմ կարծում, որ այդ խոսակցություններն իրական լինեն»,-ասաց նա:

Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին, Հունանյանն ասաց. «Ժողովուրդը տեսնելով մեր աշխատանքը, իր գնահատականը տվեց, արդար ընտրություններ եղան: Մի բանից եմ գոհ, որ վերջին տարիներին ընտրությունները մաքուր են ընթանում, հաղթում է արժնագույնը»:

Նշենք, որ Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն «Բալասանյան» դաշինքը ստացել է  ձայների 36․58 տոկոսը,  ՔՊ-ն 29.56 տոկոս, «Զարթոնք» կուսակցությունը՝ 10․60 տոկոս, «Ապրելու երկիրը»՝ 5:65, իսկ ՀՀԿ-ն 5․06 տոկոս։

Տպել
Ամենաշատ