News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

Անբարեխիղճ մրցակցությունը հանգեցնում է նրան, որ աշխարհի ոչ բոլոր երկրներն են կարողանում պատվաստանյութեր եւ այլ ռեսուրսներ ստանալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ շաբաթ օրը տեսակոնֆերանսի միջոցով ելույթ ունենալով G20-ի գագաթնաժողովին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ, չնայած G20-ի որոշումներին, պատվաստանյութերը եւ այլ կենսական ռեսուրսները դեռ չեն կարող հասանելի լինել բոլոր կարիքավոր երկրների համար: Դա պայմանավորված է նաեւ անարդար, կարծում եմ, մրցակցության, պրոտեկցիոնիզմով՝ մի շարք պետությունների, այդ թվում՝ պատվաստանյութերի եւ պատվաստանյութերի վկայագրերի փոխադարձ ճանաչման հարցում G20-ի երկրների անպատրաստության պատճառով»,- ասել է Պուտինը։

«Սուր է դրված խնդիրը, որպեսզի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արագացնի նոր պատվաստանյութերի եւ դեղամիջոցների վերաորակավորման գործընթացը, այսինքն՝ դրանց որակի գնահատման, անվտանգության, արդյունավետության», - շարունակել է Ռուսաստանի ղեկավարը։ Նա վստահություն է հայտնել, որ որքան շուտ արվի այս ամենը, այնքան ավելի հեշտ կլինի վերսկսել համաշխարհային բիզնես գործունեությունը, այդ թվում՝ ամենաշատը տուժած զբոսաշրջության ոլորտում։

Պուտինը հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունն առաջարկում է հանձնարարել G20 երկրների առողջապահության նախարարություններին հնարավորինս արագ մշակել պատվաստանյութերի ազգային հավաստագրերի փոխադարձ ճանաչման հարցը։
Ռուսաստանի նախագահը նաեւ կոչ է արել պատվաստանյութերի համակարգային, օպերատիվ թարմացման մեխանիզմներ մշակել կորոնավիրուսի մուտացիայի ֆոնին։ «Փորձագետների կարծիքով՝ կորոնավիրուսը երկար ժամանակ վտանգ կներկայացնի. կարծում եմ, որ ԱՀԿ ներկայացուցիչներն այս մասին ավելին կասեն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս վիրուսը շարունակում է մուտացիայի ենթարկվել, մենք պետք է մեխանիզմներ մշակենք պատվաստանյութի համակարգային, արագ թարմացման համար»,- ասել է Պուտինը։

Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը միշտ ողջունել եւ ողջունում է ամենաաղքատ երկրներին աջակցելուն ուղղված G20-ի ջանքերը։ Ըստ Պուտինի՝ առանց այդ խնդիրների լուծման համաշխարհային տնտեսության կայուն զարգացումն անհնար է։ «Վերջին շրջանում զարգացած երկրները եւս, այդ թվում՝ G20-ի երկրները, անհավասարության եւ աղքատության են բախվել: Կարեւոր է ակտիվորեն զբաղվել այս խնդրով՝ տնտեսական եւ բյուջետային քաղաքականության միջոցներով»,- ամփոփել է ՌԴ ղեկավարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
ԵՄ-ը կկորցնի 2,2 մլրդ դոլար COVID-ի դեմ ժամկետանց դեղամիջոցի պատճառով
Եվրոպան COVID-ի պատճառով կկորցնի 2,2 մլրդ դոլար...
Սանկտ Պետերբուրգում հանրային միջոցառումների ժամանակ դիմակ կրելու ռեժիմ է մտցվել
Ռոսպոտրեբնադզորի վարչության տվյալներով, վերջին չորս շաբաթվա ընթացքում Սանկտ Պետերբուրգում ՍՇՀ-ի և գրիպի դեպքերն աճել են 87,1%-ով, COVID-19-ով հիվանդացությունն աճել է 62,4%-ով, իսկ արտահիվանդանոցային  թոքաբորբի աճը կազմել է 35,3%:
Ամենաշատ