News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գորիս–Կապան ճանապարհը այս պահին չի օգտագործվում հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների կողմից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիս համայնքի նորընտիր ավագանու անդամ Իրինա Յոլյանը։

Իրինա Յոլյանի խոսքով՝ Շուռնուխ, Որոտան գյուղերը, որոնք Գորիսի հետ կապվում են միջպետական ճանապարհով, ունեն նաեւ այլընտրանքային ճանապարհ, որն անցնում է Խոտ գյուղի միջով։ Այդ ճանապարհը, սակայն, նրա խոսքով, դեռ վերանորոգման փուլում է, չգիտի՝ երբ վերջնական պատրատ կլինի։

«Վերանորոգման աշխատանքները շատ ավելի շուտ պետք է սկսվեին, որովհետեւ մեկ տարի շարունակ մենք խոսում ենք այդ մասին, խոսում ենք, որ ամենահրատապ հարցը այդ բնակավայրերի այլընտրանքային ճանապարհի կառուցման հարցն է եւ այս ճանապարհների կառուցումը ոչ թե պիտի սկսվեր ձմեռնամուտին, որ եղանակային պայմաններն էլ խնդիրներ առաջացնեին»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը կեսգիշերից մաքսակետեր է տեղադրելու Գորիս–Կապան ավտոճանապարհին։  Հայաստանը նույնպես պատրաստվում է ճանապարհի այդ հատվածում  տեղադրել մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր։

Տպել
Ամենաշատ