News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 20
USD
481.65
EUR
546.14
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 25-ին այցելել է բելառուսական «Белкоммунмаш» գործարան։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախարարության լրատվական ծառայությունից,

Պատվիրակության անդամներին հակիրճ ներկայացվել է ձեռնարկության պատմությունը, որից հետո հյուրերը ծանոթացել են թողարկվող արտադրանքին, որը ներառում է քաղաքային էլեկտրական տրանսպորտի ողջ տեսականին՝  դասական տրոլեյբուսներից ու տրամվայներից մինչեւ  լիցքավորվող ավտոնոմ ընթացքով տարբերակներ,  հիբրիդային ավտոբուսներ, ինչպես նաեւ երթուղու ելքային ու վերջին կանգառներում 5-ից 7 րոպե տեւողությամբ էքսպրես լիցքավորմամբ աշխատող էլեկտրական ավտոբուսներ ու երկար տարածությունների համար նախատեսված գիշերային լիցքավորմամբ էլեկտրոբուսներ։

«Այցի ընթացքում նախարարը ծանոթացել է էլեկտրական տրանսպորտի հավաքման գործընթացին, դրա տարբեր տեսակներում գործածվող էլեկտրական տեխնիկային, տրանսֆորմատորներին, կոմպլեկտավորմամբ պայմանավորված արժեքին։

Նա ընդգծել է ՀՀ մայրաքաղաքում եւ խոշոր քաղաքներում տրանսպորտային պարկի հագեցման արդիականությունը՝ հավելեով, որ առանձնակի ուշադրություն է դարձվում «կանաչ տեխնոլոգիաների վրա», ինչի համատեքստում մեծ հետաքրքրություն են ներկայացնում հատկապես էլեկտրոբուսները։

Երեւանի քաղաքապետի՝ Մինսկ առաջիկայում ակնկալվող այցելության ժամանակ առավել առարկայական կդիտարկվի ձեռնարկության կողմից թողարկվող արտադրանքի հնարավոր ձեռքբերման հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ