News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ավանդաբար մանրածախ առեւտրի շրջանառությունը դեկտեմբերին օրացուցային տարվա նախորդ ամիսների համեմատ կտրուկ աճում էր։ Օրինակի համար ներկայացնենք «հանգիստ» 2019 թվականի տվյալները: Այդպես, մանրածախ առեւտրի շրջանառության ծավալն նշված տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել է 58.3 մլրդ դրամով կամ 1.4 անգամ։ Ընդ որում, գնաճի (որը դեկտեմբերին նոյեմբերի համեմատ կազմել է «ընդամենը» 1.7 տոկոս) ազդեցությունն այս աճի վրա նվազագույն է եղել:

Ներկայացված գրաֆիկներից առաջինը ցույց է տալիս վաճառքի տոկոսային աճն ըստ մանրածախ առեւտրի օբյեկտի տեսակի: Խանութներում վաճառքի ծավալը դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել է 1.5 անգամ՝ փոքր-ինչ զիջելով միայն ոչ պարենային ապրանքների շուկաներին։ Սակայն մանրածախ ապրանքաշրջանառության ծավալի բացարձակ աճի առումով խանութներն արդեն մրցակիցներ չունեն (տե՛ս գրաֆիկներից երկրորդը)։

Առեւտրաշրջանառության դեկտեմբերյան աճը հիմնականում կապված է տոնական սեղանի համար սննդամթերքի եւ խմիչքի գնումների հետ, գումարած` նվերների։ Միջին հաշվով մեկ ընտանիքի համար այդ «ամանորյա» ծախսը կազմել է մոտ 79 հազար դրամ (2019 թվականի դեկտեմբեր ամսվա փոխարժեքով՝ 164 դոլար)։ 

Պարզ է, որ մեր նորահարուստների համար սա ծիծաղելի գումար է՝ ավելի քիչ, քան ֆրանսիական հեղինակավոր կոնյակի գինը։ Օրինակ՝ առցանց կարող եք պատվիրել «Camus Borderies» էլիտար ըմպելիքը 336 հազար դրամով։ Եթե ​​այս ապրանքը վաճառվում է, ուրեմն գնորդ կա։ Բայց եկեք նկատի ունենանք, որ մենք շատ ավելի շատ աղքատներ ունենք, քան հարուստներ։ Իսկ շատ անապահով ընտանիքների համար հավելյալ 79 հազար դրամ «գտնելը» բավականին բարդ խնդիր է։

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունն ամեն տարի հրապարակում է ընտանիքների բյուջետային հետազոտության արդյունքները։ Ցուցանիշների թվում են եկամուտներն ըստ խմբերի, որոնցից յուրաքանչյուրը կազմում է երկրի բնակչության ուղիղ մեկ տասներորդը։ Անցած տարվա այս ցուցանիշների հիման վրա մենք կհաշվարկենք մեկ ընտանիքի միջին եկամուտը (տե՛ս երրորդ գրաֆիկը) նույն 10 խմբերով:

Ինչպես տեսնում ենք, առաջին խմբում («ամենաաղքատների») ընտանիքների միջին եկամուտը ամսական ընդամենը 54 հազար դրամ է կազմել, որից 44 տոկոսից ավելին բաժին էր ընկնում թոշակին։ Եկամուտներով նրանց մոտ այլ խմբերում ցուցանիշները եւս փայլուն չեն։ Հարկ է նշել, որ հարուստները, որպես կանոն, հրաժարվում են մասնակցել այս հարցմանը։ Ուստի տասներորդ խմբի (այսինքն՝ «ամենահարուստների») եկամուտները չեն արտացոլում իրական պատկերը եւ խեղաթյուրում են բնակչության բեւեռացվածության աստիճանը կենսամակարդակի առումով։

Ի տարբերություն 2019-ի, գալիք դեկտեմբերն, ըստ ամենայնի, կնշանավորվի գների ռեկորդային աճով։ Ամանորյա գների բարձրացման ցատկահարթակն արդեն կա։ Այս տարվա հոկտեմբերին, 2019 թվականի դեկտեմբերի համեմատ, պարենային ապրանքների գներն աճել են միջինը 10.4 տոկոսով, ալկոհոլային խմիչքներինը՝ 22.0 տոկոսով (այդ թվում` ոգելից խմիչքները՝ գնի ավելի քան մեկ երրորդով)։ Սրանք պաշտոնական ցուցանիշներն են։

Իրականում ամեն ինչ շատ ավելի վատ է։ Գնորդները դժգոհում են, որ ամեն անգամ խանութ այցելելիս հաճախ են նոր գներ նկատում, որոնք նախկինից շատ ավելի բարձր են։ Առեւտրի մասնագետի խոսքով` հաճախ մարդիկ «դելիկատես» դարձած մթերքներ են գնում բառացիորեն գրամներով:

Ամանորի մոտենալուն զուգահեռ կարելի է այդ օրը պահանջարկ ունեցող ապրանքների գների հերթական աճ սպասել։ Անբարեխիղճ գործարարները դեմ չեն ձեռքերը տաքացնել մարդկանց՝ Նոր տարին «արժանապատվորեն» նշելու հասկանալի ցանկության վրա։ Կարելի է ակնկալել, որ, ի տարբերություն 2019-ի, ընթացիկ գներով մանրածախ շրջանառության ծավալների դեկտեմբերյան աճը մեծապես «կապահովվի» գնաճով։

Ամանորից առաջ շատ ընտանիքներ մթերք էին գնում՝ հաշվի առնելով հունվարի սկզբի մեկշաբաթյա ոչ աշխատանքային օրերը։ Այժմ այդ ժամկետը կրճատվել է մինչեւ երկու օր, որոնք բաժին են ընկնում շաբաթ եւ կիրակի օրերին։ Այս հանգամանքն իր շտկումները կանի գնման մտադրություններում, իսկ դեկտեմբերին վաճառքների նվազման կհանգեցնի:

Այժմ դժվար թե տոնը դիմավորեն նույն տրամադրությամբ, ինչ տարիներ առաջ։ Անդրադառնում են Արցախում 44-օրյա պատերազմի ծանր հետեւանքների ծանրությունն ու սահմանամերձ շրջաններում շարունակվող լարվածությունը: Իր դերն է խաղում նաեւ COVID-19 համավարակը: Իրար հաջորդող հաղորդումներն առաջիկա տարում մի շարք կոմունալ ծառայությունների սակագների բարձրացման վերաբերյալ էլ ավելի են սրում մեր հասարակության սթրեսային վիճակը։ Մեկ ամսից կբարձրացվի խմելու ջրի սակագինը, ինչից հետո բնական գազի ու էլեկտրաէներգիայի հերթն է:

Այդ ժամանակ շղթայական ռեակցիան գնաճի հերթական փուլի կհանգեցնի, եւ բնակչության մեծ մասի կենսամակարդակը նկատելիորեն կվատթարանա։ Հատկապես դժվար կլինի բնակչության սոցիալապես անապահով խմբերի՝ միայն թոշակի կամ ցածր աշխատավարձի հաշվին ապրող ընտանիքների համար։ Ուստի հատկապես արդիական է դառնում նվազագույն աշխատավարձի եւ բազային կենսաթոշակի բարձրացման հարցը։

Սմբատ Գրիգորյան

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ