News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացման կազմակերպման և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման/փողերի լվացում/ կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են ՀՀ ոստիկանության նախկին պաշտոնատար անձինք:

Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվել է, որ Վարդան Մինասյանը, 2015-2016թթ-ին զբաղեցնելով ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնը, իր ղեկավարած վարչության ենթակա ստորաբաժանման պետի և մյուս աշխատակիցների օժանդակությամբ կազմակերպել է առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացումը, ինչպես նաև օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` 875.203.992 ՀՀ դրամը:

Մասնավորապես, տարբեր տնտեսվարողների հետ կնքված պայմանագրերի հիման վրա Արմավիրի պահպանության բաժանմունքի ծառայողները համապատասխան գումարների դիմաց իրականացրել են առանձին օբյեկտների պահպանությունը: Արմավիրի պահպանության բաժանմունքի պետ Խոսրով Անդրոյանը, չունենալով հիշյալ տնտեսվարող սուբյեկտների հետ կանխիկ գործարքներ իրականացնելու լիազորություն, Վարդան Մինասյանի կազմակերպմամբ և թողտվությամբ, նրանց հետ ձեռք է բերել բանավոր պայմանավորվածություն օբյեկտների պահպանության դիմաց ստացվելիք վարձավճարները բաժանմունքի հաշվեհամարին փոխանցելու փոխարեն դրանք նույն բաժանմունքի ջոկի հրամանատարին առձեռն տալու վերաբերյալ:

Այնուհետև` Խ. Անդրոյանի հրահանգով, յուրաքանչյուր ամիս վերը նշված ջոկի հրամանատարը տնտեսվարող սուբյեկտներից առձեռն հավաքել է պահպանության իրականացման համար պայմանագրով սահմանված գումարները, որոնք ամբողջությամբ առձեռն հանձնել է Խ. Անդրոյանին, ով նշված գումարները չի մուտքագրել բաժանմունքի արտաբյուջետային հաշվեհամարին, այլ իր վերադաս Վ. Մինասյանի պահանջով յուրաքանչյուր ամիս յուրացված գումարից 1000 ԱՄՆ դոլար տվել է նրան: Դրանից հետո` Խ. Անդրոյանի հրահանգով, բաժնի հաշվապահը բաժանմունքի կողմից ՊՊԳՎ ներկայացվող հաշվետվություններում ներառել է տնտեսվարող սուբյեկտների քանակի և նրանց կողմից վճարված գումարների չափի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ նման կերպ քողարկելով Վ. Մինասյանի կազմակերպմամբ կատարված հափշտակությունները:

Արդյունքում Վ. Մինասյանը վերը նշված ժամանակահատվածում Խ. Անդրոյանի և նույն ջոկի հրամանատարի ու հաշվապահի օժանդակությամբ կազմակերպել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 17.696.255 ՀՀ դրամ գումարի յուրացման կատարումը, որից Վ. Մինասյանի կողմից փաստացի յուրացված գումարի չափը կազմել է 17.000 ԱՄՆ դոլարին համարժեք` 8.239.390 ՀՀ դրամ:

Բացի այդ, Վ. Մինասյանը 2015թ. ապրիլից 2016թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Խ. Անդրոյանից, ինչպես նաև այլ ստորաբաժանումների պետերից յուրաքանչյուր ամիս հավաքել է տարբեր չափի գումարներ և հանձնարարել այլ անձանց միջոցով դրանք փոխակերպել ԱՄՆ դոլարի ու եվրոյի, այնուհետև փոխանցել իր բանկային և քարտային հաշիվներին՝ նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել առանձնապես խոշոր չափերով` 775.488.000 ՀՀ դրամին համարժեք  1,6 միլիոն ԱՄՆ դոլար և 4.555.992 ՀՀ դրամին համարժեք 9,4 հազար եվրո գումարի ծագումը:

Հիշյալ գումարների մի մասը Վարդան Մինասյանը բանկերում ներդրել է որպես ավանդ և ստացել տոկոսներ, իսկ մյուս մասը ներգրավել է ձեռնարկատիրական գործունեությունում: Մասնավորապես` 2017-2018թթ ընթացքում ՌԴ-ից ձեռք է բերել ընդհանուր 115.094.400 ՀՀ դրամին համարժեք 240.000 ԱՄՆ դոլար արժողությամբ Ռոլս Ռոյս Գոստ, Մերսեդես Ս500 և Բենթլի Կոնտինենտալ մակնիշի ավտոմեքենաներ, որոնց միջոցով 2017-2020 թթ-ին մատուցել է ավտովարձույթի ծառայություն` ստանալով շուրջ 95.160.000 ՀՀ դրամի եկամուտ: Այդ կերպ Վ. Մինասյանը օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր 875.203.992 ՀՀ դրամը /գույքը/:

02.12.2021թ.-ին Վարդան Մինասյանը ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացման կազմակերպման  և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու համար: 03.12.2021թ.-ին քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Վ. Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Քրեական գործի շրջանակներում Խոսրով Անդրոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացման և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` պաշտոնեական կեղծիքի դրդչության համար:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ