News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ս․թ․ դեկտեմբերի 3–ին Տնտեսական լրագրողների ակումբը կազմակերպել էր հեռավար ասուլիս «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ (ANIF) գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանի հետ։

Հարցերն ու քննարկումները ծավալվել են Հայաստանի ներդրումային հնարավորությունների և ANIF-ի ծրագրերի շուրջ։

Դ․ Փափազյանը խոսել է «Այգ-1» ներդրումային ծրագրի մասին, ըստ որի՝ Արագածոտնի մարզում արաբական «Մասդար» ընկերության կողմից 200 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանների ստեղծումը հնարավորություն է տալու 2024 թվականի վերջերին ավելի ցածր սակագնով՝ 2․90 ցենտով էլեկտրաէներգիա վաճառել։ Ընդ որում՝ վերականգնվող էներգետիկայում ոլորտում իրականացվող ներդրումային նախագծում ANIF-ն ունի 15% մասնակցությունը։ Այս պահին աշխատանքներ են տարվում նաև «Այգ-2» արևային կայանի կառուցման ուղղությամբ, ինչի առիթով  էլ կազմակերպությունները պատրաստվում են ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել ֆինանսական առաջարկ։

Ինչ վերաբերում է արաբական մյուս՝ «Էյր Արաբիա» ընկերության հետ համատեղ ստեղծված ազգային ավիաընկերության՝ Fly Arna–ի գործունեությանը, ապա ANIF-ը հավաստիացնում է, որ 2022թ․ ապրիլ-մայիս ամիսներից կսկսվեն թռիչքներ՝ նախնական 4 ուղղություններով, ընդ որում՝ նախատեսված է 5 տարի հետո ազգային պարկում 15 օդանավ ներգրավել:

Հարցին, թե Հայաստանի ներդրումային հնարավորություններից լիարժեք օգտվելու համար ինչ խոչընդոտներ կան, բանախոսը դրանք հիմնականում կապել է իրավական բարեփոխումների անհրաժեշտության և ոլորտային առաջնահերթությունների առանձնացման հետ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ