News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 24
USD
481.63
EUR
545.49
RUB
6.17
Տեսնել լրահոսը

Վրաստանը մտադիր է 2024 թվականին ավարտել Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Կոբի-Գուդաուրի հատվածի ամենաբարդ եւ վտանգավոր հատվածի՝ Քվեշեթի-Կոբի շրջանցիկ ճանապարհի շինարարական նախագիծը։ Այս մասին Forbes Infrastructure-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի ղեկավար Գիորգի Ծերեթելին։

Նախատեսվում է կառուցել 22,7 կիլոմետր երկարությամբ ճանապարհ` 6 կամուրջներով ու 5 թունելներով, որոնց թվում է Խաչի լեռնանցքը հատող 9 կիլոմետրանոց թունելը։ Նախագիծը համարվում է Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը։

9 կիլոմետրանոց թունելի շինարարության աշխատանքները սկսվել են 2021 թվականի սեպտեմբերից։ Ծերեթելին ասել է, որ նախագիծը կիրականացվի Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակում։

Փորվել է 2,2 հազար մետր թունել, ակտիվ աշխատանքներ են տարվում 23 կմ երկարությամբ ճանապարհի վրա։ Ներկայիս նախագիծը կավարտվի 2024 թվականին։

Ճանապարհը եւ բուն թունելը կառուցվում են ամենաբարդ հատվածը շրջանցելու համար, որը սովորաբար փակվում է ձնահյուսի վտանգի պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել