News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Անգլիայի Մերսիսայդ կոմսության Լիվերպուլ քաղաքից մի զույգ 21 տարում 144 երեխա է դաստիարակել, օգնել 16 երիտասարդ ծնողների եւ չի պատրաստվում կանգ առնել։ Նրանք Daily Mail-ին պատմել են իրենց փորձի մասին։

62-ամյա Մենի Բրայթը եւ նրա 67-ամյա ամուսինը՝ Ջոն, սկսել են դաստիարակել երեխաներին եւ դեռահասներին 2000 թվականին։  2010 թվականից նրանց տան դռները բացվել են նաեւ երիտասարդ ծնողների համար։ 

Բրայթն ասել է, որ մանուկ հասակում ցանկանում էր խնամատար ծնող դառնալ։ «Միշտ չէ, որ հեշտ է, բայց գիտակցելը, որ մենք փոփոխություն ենք անում, օգնում է մեզ առաջ շարժվել: Մենք միշտ ասել ենք, որ եթե կարողանանք թեկուզ մեկ երեխայի կյանքը դեպի լավը փոխել, ապա արժի դա անել»,- պարզաբանել է Բրայթը։

Ամուսիններն օգնում են հիվանդներին հաղթահարել խնդիրները եւ գտնել իրենց տեղը կյանքում: Նոր ծնողներ Մենին եւ Ջոն սովորեցնում են, թե ինչպես վարվել երեխայի հետ, ինչպես շփում հաստատել նրա հետ եւ ինչպես թույլ չտալ, որ տրավման ազդի ծնողի եւ երեխայի հարաբերությունների վրա: Բրայթի խոսքով՝ իրենց մոտ հաճախ են գալիս շատ երիտասարդ աղջիկներ, որոնք անսպասելիորեն մայրացել են փոխանցում է Lenta.ru-ն։

Բրիտանացիները փորձում են կապ պահպանել երեխաների ու դեռահասների հետ, ովքեր արդեն լքել են իրենց տունը։ Բրիտանուհու կարծիքով՝ տունը լքած երեխաների կյանքը հիմնականում հաջող է ընթանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ