Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հուլիսի 16-ին դիմում է ներկայացրել ՀՀ զինվորական դատախազություն, իսկ պատճենը նաեւ ՀՀ պաշտպանության նախարարություն՝ Վայքի Խաչիկ գյուղի 4-րդ գումարտակում զինծառայողի նկատմամբ ծեծի, բռնությունների եւ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ իր որդու իրավունքների պաշտպանության համար կազմակերպություն դիմել է Ռ. Հովհաննիսյանը եւ հայտնել, որ գումարտակի ինչ-որ սպա, որդու ձեռքին հեռախոս տեսնելով, վերցրել է այն եւ հրամայել որպես պատիժ փորի վրա կատարել վարժություն:

Տղան հրաժարվել է կատարել սպայի հրամանը, որից հետո ենթարկվել է ծեծի, բռնությունների եւ անմարդկային վերաբերմունքի:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է զինվորական դատախազություն՝ պահանջելով գործի առընչությամբ հարուցել քրեական գործ եւ հաղորդման վերաբերյալ կայացրած որոշումը տրամադրել կազմակերպությանը: