Ոստիկանությունը Երեւանի մանկապարտեզներից մեկում դայակների եւ դաստիարակների կողմից երեխային բռնության ենթարկելու մասին հաղորդում է ստացել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից:
Aravot.am-ի տեղեկություններով՝ Ա. Հ.-ն հունվարի 31-ին ոստիկանությանը հաղորդում է տվել, որ 2019թ մարտից մինչեւ 2021թ հոկտեմբերի 14-ը դուստրը՝ Է. Ու ն հաճախել է Երեւան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն եւ դաստիարակներ Ի. Ա ն եւ Ա. Կ. ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս:
Ոստիկանությունից հայտնեցին, որ այդ բովանդակությամբ հաղորդում ստացվել է, նյութեր են նախապատրաստվում։




























