News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դավիթ Առաքելյանն ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։

ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակված հրամանգրում ասված է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը.

Դավիթ Առաքելյանին 2022 թվականի մարտի 14-ից ազատել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երբ Ալեն Սիմոնյանը դարձավ ՀՀ նախագահի լիազորությունները կատարող, նա ԱԺ-ում իր օգնական Դավիթ Առաքելյանին նշանակեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: Հիմա, թերեւս, նորից Դավիթ Առաքելյանին իր հետ տանում է ԱԺ:

Ալեն Սիմոնյանի նախկին օգնականը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ