News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ալեն Սիմոնյանի հրամանագրով, Դավիթ Առաքելյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի պաշտոնական կայքից։

Նշենք, որ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո, Սահմանադրության համաձայն, ՀՀ նախագահի լիազորությունները  կատարում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ այս նշանակումն, ըստ էության, Ալեն Սիմոնյանի առաջին նշանակումն է նախագահի պաշտոնում։

Ի դեպ, Դավիթ Առաքելյանը Ալեն Սիմոնյանի օգնականն էր, նա հունվարի 31-ին ազատվել էր Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ