News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մարտի 20-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «աջ զսպափոսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա Էդգար Մելիքսեթյանը: Պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է Լորուտ գյուղում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարտի 20-ին Լորուտ գյուղի տներից մեկում վիճաբանություն է եղել 24-ամյա երիտասարդի և 18-ամյա համագյուղացու միջև, ինչի մասին 18-ամյա լորուտցին հայտնել է հորը, նա էլ վրեժխնդիր լինելու նպատակով գյուղամիջում հրազենից կրակել է 24-ամյա երիտասարդի որովայնի ուղղությամբ՝ պատճառելով նշված վնասվածքը:

Վիրահատության ընթացքում երիտասարդի որովայնի շրջանում հայտնաբերվել է 5,45 մմ տրամաչափի փամփուշտի գնդակ: Մարտի 21-ին, ժամը 12.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:

Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ 42-ամյա լորուտցին և նրա 18-ամյա որդին մեղայականով ներկայացել են ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ 42-ամյա տղամարդը ներկայացրել է հանցագործության գործիքը՝ իր անվամբ հաշվառված 5,45 մմ տրամաչափի ակոսափող որսորդական հրացանը:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ սխանված Էդգար Մելիքսեթյանը  «Հանրապետություն» կուսակցության անդամ էր:

Այս առնչությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը Facebook-ի իր էջում գրել է. «Խոր ցավով տեղեկացանք Լոռու մարզի Թումանյան համայնքի «Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամ Էդգար Մելիքսեթյանի վաղաժամ մահվան մասին:

«Հանրապետություն» կուսակցությունն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Էդգարի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին»:

Կրակոցներ՝ Լոռու մարզում. ավագանու անդամը տեղափոխվել է հիվանդանոց. Կրակողը «Պոշոլանց Վիգենն» է

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ