ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը, կալանավորվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։

«Այո, կալանավորվել է, երկամսյա ժամանակով, միջնորդությունը այսօր է բավարարվել»,- այս մասին NEWS.am-ին ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Նշենք, որ հիշյալ քրեական գործը Քննչական կոմիտեում հարուցվել է մայիսի 31-ին և վերաբերում է Կառավարական տուն 3 վարչական շենքի դիմաց «Դիմադրություն» շարժման կազմակերպած անհնազանդության ակցիային։