News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է ներկայացրել Թեհրանում Հնդկաստանի դեսպանին հնդկական կառավարող «Բհարաթիա ջանաթա փարթի» (ԲՋՓ) կուսակցության ներկայացուցչի՝ Նիպուր Շարմայի արտահայտությունների պատճառով, որոնք մուսուլմանական երկրներում գնահատվել են որպես վիրավորանք Մուհամեդ մարգարեի հասցեին, տտեղեկացրել է Mehr գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ դեսպանն ասել է, որ ԲՋՓ-ի ներկայացուցչի կարծիքը չի արտահայտում Հնդկաստանի կառավարության դիրքորոշումը։ Հնդկաստանի կառավարությունը մեծ հարգանքով է վերաբերվում բոլոր կրոններին։ Բացի այդ, նրա խոսքով՝ Շարման պետծառայող չէ, այլ ընդամենը զբաղեցնում է պաշտոն կուսակցությունում։ Աղմկահարույց արտահայտություններից հետո նա հեռացվել է այդ պաշտոնից։

Հնդկական NDTV հեռուստաալիքի տվյալներով՝ ԲՋԹ-ի ղեկավարությունը հեռացրել է Շարմային կուսակցությունից եւ նրա հիմնական կազմից։ Հնդկաստանի դեսպաններին բողոքի նոտաներ են հանձնել նաեւ Կատարն ու Քուվեյթը, իսկ մի շարք այլ մուսուլմանական երկրներ եւ կազմակերպություններ, այդ թվում Պակիստանը եւ Իսլամական համագործակցություն կազմակերպությունը, դատապարտել են ԲՋԹ-ի ներկայացուցչի արտահայտությունները։

Շարման հանդես էր եկել հնդկական հեռուստատեսության եթերով՝ հեռուստաբանավեճերի ժամանակ, եւ երկրում որոշ միջադեպերի քննարկման համատեքստում մի քանի հայտարարություններ էր արել իսլամի եւ Մուհամեդ մարգարեի մասին, որոնք վիրավորական են համարվել մուսուլմանների կողմից։ Ավելի ուշ, ինչպես նշել է NDTV-ն, «Հնդկական ազգային կոնգրես» կուսակցության անդամ Նավին Ջինդալը Թվիթերում հաղորդագրություն էր տեղադրել, որը նույնպես դուր չէր եկել մուսուլմաններին։ Որոշ ժամանակ անց նա հանել էր հաղորդագրությունը՝ իր հասցեին հնչած քննադատության պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Շվեդիայի մայրաքաղաքում նորից պատրաստվում են այրել Ղուրանը
Ղուրանի այրումը նախատեսված է հուլիսի 31-ին...
Ամենաշատ