News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական հարձակման հետեւանքով Ջերմուկի ուղղությամբ մղված մարտերում զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Կարեն Գասպարյանը։

19-ամյա Կարենը Երեւանից էր։ Բանակ էր զորակոչվել այս տարվա ձմռանը։ Ծառայում էր Կապանում։

Կարենը սովորում էր Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քելեջում, թառահար էր։ Միաժամանակ նա սովորում էր Ջիվանու անվան աշուղական դպրոցի վոկալի բաժնում։

«Հիանալի մարդկային որակներով, դաստիարակված տղա էր, իր գործիքին էլ հիանալի էր տիրապետում։ Ինքն ուներ հնարավորություն տարկետում վերցնելու եւ չորրորդ կուրսն ավարտելուց հետո բանակ զորակոչվելու, սակայն ասում էր՝ ավելի լավ է պարտքը հայրենիքին շուտ տա, վերադառնա, եւ իր սիրելի մասնագիտության մեջ հմտանա»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

Սեպտեմբերի 20-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Վերջին տվյալով՝ զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել է 20 զինծառայող։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանցի դպրոցի տնօրենը բնակիչների հետ կքննարկի կառավարության՝ նոր դպրոցի կառուցման առաջարկը
Կիրանցի դպրոցի տնօրենը շուտով կհանդիպի աշակերտների ծնողների հետ՝ հասկանալու համար, թե ո՞ր դպրոց պետք է հաճախեն աշակերտները սեպտեմբերից...
ՀՀ Սահմանադրությունը Հայաստանի ներքին գործն է, և դա չի կարող լինել բանակցային օրակարգ. Ռուբինյան
Մենք համարում ենք, որ, այո, մոտ ենք Խաղաղության պայմանագրի տեքստը վերջնականացնելուն, և մենք մեր կողմից պատրաստ ենք շատ արագ…
Եթե բոլոր համաձայնություններն արտահայտվեն Խաղաղության պայմանագրում, այն կարելի է հենց վաղը ստորագրել. Ռուբինյան
Հայկական կողմի դիրքորոշումները չեն փոխվել. Տարածաշրջանային...
Կա տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատման իրական հնարավորություն. ԱԳ նախարար
Կա երկարատեւ խաղաղության իրական հնարավորություն...
Ադրբեջանցի զինծառայողի կողմից սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ ԱԱԾ-ում փաստական տվյալներ չկան․ ԱԱԾ
Ադրբեջանցի զինծառայողի կողմից սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ ԱԱԾ-ում փաստական տվյալներ չկան․․․
«Կարող ա ադրբեջանցին մեզ հանձվե՞լ է, կամ մոլորվե՞լ է, կամ գերի ենք վերցրե՞լ». Ալեն Սիմոնյան
Ծանո՞թ եք անհետացած ադրբեջանցի զինվորի հետ: Կարող ա ադրբեջանցին մեզ հանձվե՞լ ա, կամ մոլորվե՞լ ա, կամ գերի ենք վերցրե՞լ, ի՞նչ գիտեք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ