ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի հետ կապված իրավիճակում ԱՄՆ-ը օգնում է Մերձավոր Արևելքին, Իսրայելին և ինքն իրեն։
«Առնվազն 99%-ով մենք դա անում ենք, որպեսզի օգնենք Մերձավոր Արևելքին։ Մենք դա անում ենք, որպեսզի օգնենք Իսրայելին։ Մենք դա անում ենք, որպեսզի օգնենք ինքներս մեզ»,- Սպիտակ տան Վարդերի այգում տեղի ունեցած միջոցառման ժամանակ լրագրողներին հայտարարել է Թրամփը՝ պատասխանելով Իրանի հետ հակամարտության մասին հարցին։
Նա կրկին կարծիք է հայտնել, որ Իրանը կցանկանար «ոչնչացնել» Իսրայելը, ապա՝ Մերձավոր Արևելքը, իսկ հետո նրանք կգային Եվրոպայի և մեր որոշ քաղաքների հետևից»։
Նախագահը, խոսելով Իրանի նկատմամբ վերջերս իրականացված նոր հարվածների մասին, նշել է, որ ԱՄՆ-ը «շատ բան է խոցել»։
Միաժամանակ նա համոզված է, որ Թեհրանի գործերը վատ են։
«Նրանց գործերը շատ վատ են ընթանում, ուստի սա միայն ժամանակի հարց է։ Պարզապես ժամանակի հարց է»,- վստահեցրել է Թրամփը։
Ավելի վաղ այս շաբաթ Վաշինգտոնն ու Թեհրանը փոխադարձ հարվածներ են հասցրել։ Ամերիկյան կողմը հայտարարել է Իրանում մոտ 100 թիրախ խոցելու մասին, որոնց թվում են՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հակաօդային պաշտպանության օբյեկտները, ռադիոլոկացիոն համակարգերը, ծովային կառույցները, ականապատման միջոցները և կապի օբյեկտները։
Իր հերթին, ԻՀՊԿ-ում հայտարարել են ամերիկյան ռազմական օբյեկտներին հասցված հարվածների մասին, մասնավորապես՝ Քուվեյթի, Հորդանանի և Բահրեյնի տարածքում։





























