Հինգշաբթի առավոտյան նավթի գները չափավոր նվազում են, ներդրողները շարունակում են հետևել Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացմանը։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը կազմում է 95,02 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0,61 դոլարով (0,64%) ցածր է նախորդ առևտրային օրվա փակման համեմատ։ Չորեքշաբթի այդ պայմանագրերը թանկացել էին 0,98 դոլարով (1%)՝ հասնելով 95,63 դոլարի մեկ բարելի դիմաց։

Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում հոկտեմբերյան WTI նավթի ֆյուչերսները էժանացել են 0,44 դոլարով (0,48%)՝ մինչև 90,57 դոլար մեկ բարելի դիմաց։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով դրանց արժեքն աճել էր 0,79 դոլարով (0,9%)՝ հասնելով 91,01 դոլարի մեկ բարելի դիմաց։