ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 3-ին նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներ Տիգրան Գասպարյանին, Լևոն Մովսիսյանին և Արամ Խաչատրյանին։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
Կարևորելով նրանց բարձր մասնագիտական պատրաստվածությունը՝ Գևորգ Պապոյանը նորանշանակ պաշտոնյաներին մաղթել է բեղմնավոր աշխատանք։

Նորանշանակ տեղակալները շնորհակալություն են հայտնել ցուցաբերված վստահության համար՝ ընդգծելով իրենց պատրաստակամությունը՝ ստանձնած պատասխանատվությամբ և մասնագիտական փորձով նպաստելու նախարարության աշխատանքների արդյունավետ իրականացմանը։
Այնուհետև նախարարության գործակարգավարական խորհրդակցության շրջանակում քննարկվել են 2026 թվականի երկրորդ կիսամյակում իրականացվող և նախատեսվող աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները։






























