«Հրապարակ» թերթը գրում է. «Շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, համաձայն որի՝ Պետական գույքի կառավարման կոմիտեն կվերանվանվի Պետական ակտիվների կառավարման կոմիտե, Ջրային կոմիտեն՝ Հողի եւ ջրի կոմիտե: Ոչ միայն անունները կփոխվեն, այլեւ դրանք կանցնեն կառավարության ենթակայության տակ:

Պետգույքի եւ ջրային կոմիտեները ՏԿԵՆ-ի համակարգում են։ Նիկոլ Փաշինյանը պետական համակարգը վերածում է միահեծան կառավարվող բուրգի, անգամ ամենաանկարեւոր կառույցները վերցնում է իր ենթակայության տակ:

Կառավարության մեր աղբյուրն ասում է, որ երկու կառույցներում էլ մեծ քանակությամբ փող կա` բուն պատճառը դա է։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում