News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄԷ-ի իշխանությունները նոյեմբերի 7-ից չեղարկել են օտարերկրյա զբոսաշրջիկների, այդ թվում՝ ռուսաստանցիների համար քովիդի հետ կապված սահմանափակումների մեծ մասը։ Այս մասին գրում է Gulf News տեղական հրատարակությունը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների եւ աղետների հետեւանքների վերացման ազգային վարչության հայտարարությունը։

Նորամուծությունների համաձայն՝ հասարակական վայրեր այցելելու համար Al Hosn, նույն ինքը՝ Green Pass, այլեւս չի պահանջվում։

«Al Hosn հավելվածը կօգտագործվի միայն պատվաստումների վկայականների եւ ՊՇՌ թեստի արդյունքները երկրի ներսում եւ դրա սահմաններից դուրս ըստ անհրաժեշտության հաստատելու համար», — ասվում է հաղորդագրությունում։

Բացի այդ, դիմակ կրելը դառնում է ոչ պարտադիր բոլոր բաց եւ փակ հաստատություններում, այդ թվում՝ կրոնական ծեսերի կատարման վայրերում եւ մզկիթներում, բացառությամբ սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց համար կենտրոնների եւ բժշկական հաստատությունների։

Ընդ որում նշվում է, որ սպորտային եւ այլ զանգվածային միջոցառումների կազմակերպիչները կարող են պահանջել այցելուներից հետազոտություն անցնել կամ ներկայացնել պատվաստման մասին վկայական։

«ՊՇՌ թեստավորման  եւ բուժման համար բժշկական հաստատությունները կշարունակեն աշխատել: COVID-19-ով վարակվածների հնգօրյա մեկուսացման ժամկետը կշարունակվի կիրառվել»,- հավելել են վարչությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ