News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի լրագրողները երեկ՝ դեկտեմբերի 16-ին, ներթափանցել են Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի մոտակայքում գտնվող Եղիշե Առաքյալի վանք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:

«Եկեղեցին չեզոք գոտում է: Մենք դեռեւս չգիտենք, թե ինչպես են իրենք կարողացել մտնել եկեղեցի եւ ինչ են արել այնտեղ: Եկեղեցին Մատաղիսից 5-6 կմ հեռավորության վրա է, եւ այն ավելի մոտ է ադրբեջանական դիրքերին, քան մեր, դրա համար գուցե իրենք կարողացել են հեշտությամբ ներթափանցել: Մենք չգիտենք՝ այդ հատվածում խաղաղապահներ կան, թե՝ ոչ: 2021 թվականին տեսանյութ էր տարածվել համացանցում, որտեղ երեւում էր, որ զինված ադրբեջանցիները մտնում են Մատաղիսի Սուրբ Գեւորգ եկեղեցի եւ պղծում այն: Այն սխալմամբ ներկայացվեց որպես Եղիշե Առաքյալի վանք, բայց այն հստակ Մատաղիսի գյուղամիջյան եկեղեցին էր, անգամ գյուղի ջրամբարն էր երեւում»,- նշեց նա:

Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ սա Եղիշե Առաքյալի վանք մուտք գործելու մասին առաջին ահազանգն էր, որն իրենց հայտնի է: Պատերազմի ավարտից հետո հայկական կողմը չի մտել վանք՝ հաշվի առնելով վտանգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեռլուսկոնիի հանրահայտ սկանդալային նստավայրը արտասահմանյան մամուլի կենտրոնի է վերածվել
1600 քառակուսի մետր տարածքով, շքեղ ջահերով և առաստաղի որմնաքանդակներով դղյակի հատվածը․․․
Ադրբեջանում շարունակում են ահաբեկել անկախ լրատվամիջոցներին․ Amnesty International
Կոչ էր ավում Բաքվին անհապաղ դադարեցնել բռնաճնշումները․․․
Օրվա անեկդոտը. Ադրբեջանը բողոքել է Ֆրանսիայից և վստահեցրել, որ լիովին ապահովում է լրատվամիջոցների ազատությունը
Մինչդեռ Ադրբեջանում մեկ օր առաջ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել ընդդիմադիր Toplum TV առցանց հեռուստաալիքի խմբագրությունում․․․
Գարեգին Խումարյանը կմասնակցի Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին․ աշխատակիցների 99․3%-ը կողմ է եղել, որ նա առաջադրվի
«Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա»․․․
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Ամենաշատ