News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 31–ին կայանալիք համերգի համար Երեւանի քաղաքապետարանի բյուջեից հատկացվել է 70 մլն 960 հազար դրամ։  Այս մասին NEWS.am-ին հայտնեց Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լեւոն Սարդարյանը։

«Համերգի ծրագրի գեղարվեստական մասը մշակվել է քննարկումների արդյունքում՝ հաշվի առնելով ծրագրի թեմատիկ ուղղվածությունը, մասնակից-կատարողների երկացանկը, ժանրային բազմազանության ապահովման անհրաժեշտությունը, տոնի խորհուրդը եւ այլն: Համերգային ծրագրի իրականացման համար (որն իր մեջ ներառում է տեխնիկական սպասարկումը, բեմական կոնստրուկցիանեի, լուսային եւ ձայնային տեխնիկայի ապահովման, հրավառության կազմակերպման, նկարահանման եւ այլ աշխատանքներն ու ծառայությունները) հատկացվել է ընդհանուր առմամբ 70960.0 հազ (յոթանասուն միլիոն ինը հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ»,– ասաց Լեւոն Սարդարյանը։

Նշենք՝ դեկտեմբերի 31–ին, ժամը 23:00-ին Հանրապետության հրապարակում կայանալիք համերգին կերգեն Գարիկ եւ Սոնա, Բամբիռ, Gorgeouz beats խմբերն ու DJ Սերժոն, Ա Չիլլան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ