News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կոլումբիացի դատավոր Խուան Մանուել Պադիլլա Գարսիան ասել է, որ ChatGPT է օգտագործել գործերից մեկով վճիռ կայացնելու համար, հայտնում է Vice-ը։ Սա որոշում կայացնելու գործընթացը հեշտացնելու համար արհեստական բանականության օգտագործման առաջին դեպքն է։

Դատավորը չաթբոտին հարցրել է Կոլումբիայում օրենքի նրբությունների մասին: Դատական փաստաթղթում, որը հրապարակվել է 2023 թվականի հունվարի 30-ին, նա բացատրել է, որ դիմել է ChatGPT-ին՝ հարցնելով, թե պարտավոր է արդյոք աուտիզմով հիվանդ երեխայի ապահովագրությունը ծածկել նրա բուժման հետ կապված բոլոր ծախսերը: Նա պետք է որոշում կայացներ երեխայի մոր խնդրանքով, որը ցանկանում էր, որ ապահովագրությունը ծածկի բժշկի բոլոր այցելությունները, բուժումները եւ հիվանդանոցներ գնալու տրանսպորտային ծախսերը: Իր ապահովագրական ընկերության հետ կոնֆլիկտի մեջ գտնվող հայցվորը նշել է, որ ֆինանսական միջոցներ չունի այդ ծախսերը վճարելու համար։ Ինչպե՞ս է ChatGPT-ը հեշտացրել դատավորի աշխատանքը: Մասնավորապես, դատավորը չաթբոտին հարցրել է «այս վարույթում բարձրացված իրավաբանական հարցերի մասին»։ Որոշում կայացնողը ChatGPT-ի ամբողջական պատասխանները ներառել է պաշտոնական դատական փաստաթղթերում: Պարզվել է, որ ԱԲ-ն խելամիտ պատասխաններ է տվել երեխայի մոր օգտին։ Չաթբոտը դիմել է իր տվյալների հսկայական բազաին՝ պատասխաններ ստեղծելու համար: Այդ գործիքը տպավորիչ աշխատանք է կատարել՝ մի քանի վայրկյանում սինթեզելով Կոլումբիայի օրենսդրությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ