News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ՀՀ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ թվիթերյան իր էջում շնորհակալություն է հայտնել Հայաստանից Թուրքիա ուղարկված մարդասիրական օգնության համար:

«Շնորհակալություն հարգելի Վահան Կոստանյան, հարգելի Ռուբեն Ռուբինյան, ձեր ջանքերի համար, որոնք սա հնարավոր դարձրին։ Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի ուղարկած առատաձեռն աջակցությունը` օգնելու մեղմացնել Թուրքիայում երկրաշարժի գոտու մեր քաղաքացիների տառապանքները»։

Քըլըչը նշել է, որ 100 տոննա պարենային, դեղորայքի, ջրի եւ շտապ օգնության այլ փաթեթներով 5 բեռնատար հատել էհայ-թուրքական սահմանը եւ ուղեւորվել Թուրքիայի Ադիյաման քաղաք:

Նշենք, որ հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարներն անցել են սահմանը Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։

Մարգարայի կամրջով հայ-թուրքական փակ ցամաքային սահմանը բեռնատարով վերջին անգամ հատվել է 30 տարի առաջ` 1993 թ.-ին։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը նաև 27 փրկարար էր ուղարկել Թուրքիա:

Թուրքիայում երկրաշարժում զոհերի թիվը հատել է 20 հազարը:

photo_2023-02-11_13-04-32 (1).jpg (56 KB)

1.jpg (194 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ