News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Վրաստանի ընդդիմությունը մտադիր է շարունակել ցույցերը, չնայած կառավարող «Վրացական երազանք» կուսակցության՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի հետկանչի մասին որոշմանը, տեղեկացրել է «Գիրչի – ավելի շատ ազատություն» կուսակցության անդամ Ցոթնե Քոբերիձեն, փոխանցել է «Իմեդի» հեռուստաալիքը։

Կուսակցությունում «Վրացական երազանքից» պահանջել են ազատ արձակել ցույցերի ժամանակ կալանավորվածներին եւ ավելի մեծ հստակություն մտցնել օրինագծի հետկանչի հարցում։

«Այսօր անպայման ցույց է լինելու, որովհետեւ շատ երիտասարդներ կան, որոնք չեն վստահում «Վրացական երազանքին»,- նշել է նա։

Քոբերիձեի խոսքով՝ հստակություն է պետք, թե ինչպես է կուսակցությունը պատրաստվում հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ «Մյուս կողմից՝ քանի դեռ այն մարդիկ, ովքեր կանգնած էին մեր կողքին եւ գերի են ընկել, ազատ չեն արձակվել, «Վրացական երազանքը» չպետք է մտածի, որ իր աշխատանքը հեշտ է լինելու»,- ասել է նա։

Մինչ այդ Վրաստանի կառավարող «Վրացական երազանք» կուսակցությունը, «Ժողովրդի ուժը» հասարակական շարժումը եւ խորհրդարանական մեծամասնությունը որոշել էին Վրաստանի խորհրդարանից հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։

Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ առաջին ընթերցմամբ ընդունել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որը նախատեսում էր օտարերկրյա ֆինանսավորում ստացող  կառավարական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ռեեստրի ստեղծում։ Դրանից հետո երկու օր Թբիլիսիում չեն դադարել բողոքի ցույցերը։

Մարտի 8-ի նախօրեին վրացական հատուկջոկատայինները լրիվ ցրել են օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքողների ցույցը։ Նրանք կիրառել են ջրնետ մեքենաներ եւ արցունքաբեր գազ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի արդարադատության նախարարը չի բացառել, որ Բիձինա Իվանիշվիլին կարող է առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում
Սա առաջին անգամ է, երբ իշխող կուսակցության ներկայացուցիչներն Իվանիշվիլիի հնարավոր նոր դերի մասին ենթադրություն են անում...
Վրաստանում հետաքննում են Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը. պատվիրատուների ինքնությունը բացահայտվել է
Պետական ​​անվտանգության ծառայությունը նշել է, որ հասարակության լայն հետաքրքրությունից ելնելով ...
Կոբախիձեն ապարդյուն է անվանել «օտարերկրյա գործակալների» օրենքը բողոքարկելու` նախագահի փորձը
Կոբախիձեն, մեկնաբանելով Զուրաբիշվիլիի հայցը Սահմանադրական դատարանում, ասել է, որ «անհնար է պարզապես ասել, որ թափանցիկությունը վատ է»...
«Ընտրիր Եվրոպան». Վրաստանի նախագահը մասնակցել է նոր քաղաքական շարժման շնորհանդեսին
Շարժմանը միանում է նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին. «Եկեք ընտրենք Եվրոպան, կարծում եմ՝ մենք վաղուց արդեն ընտրել ենք Եվրոպան...
Վրաստանի նախագահն իշխանություններին մեղադրել է անխոհեմ եւ թշնամական քաղաքականության մեջ
Զուրաբիշվիլին մեղադրել է իշխանություններին...
Վիզային սահմանափակումների սահմանումը չի փոխում մեր վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ, չի փոխում մեր որոշումը. Կալաձե
Պատժամիջոցների մասին խոսելը ծիծաղելի է...
Ամենաշատ