News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի հետ լիարժեք ձեւաչափով երկխոսություն  հնարավոր է միայն միջազգային ձեւաչափով։ Այս մասին ասել է Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը՝ «Արցախ. շրջափակման 100 օր» տեսակամուրջի ժամանակ։

Նախարարը հիշեցրել է, որ 44-օրյա պատերազմից հետո ՌԽԿ-ի միջնորդությամբ ադրբեջանական կողմի հետ հանդիպումներ են եղել հումանիտար եւ տեխնիկական հարցերի լուծման հետ կապված։ «Վերջին հանդիպումներում ադրբեջանական կողմը փորձել է խեղաթյուրել իրենց օրակարգը։ Հանդիպումների նպատակն էր քննարկել ապաշրջափակման, գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման հարցերը։ Ադրբեջանական կողմը բովանդակությունը ներկայացրել է խեղաթյուրված, սա անընդունելի է։ Բայց մենք պատրաստ ենք նույն ձեւաչափով հանդիպումներին՝ ՌԽԿ-ի մասնակցությամբ։

Ինչ վերաբերում է լիարժեք ձեւաչափով բանակցություններին, ապա դրանք հնարավոր են միայն միջազգային ձեւաչափով։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանը խախտել է անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպե՞ս չի խախտի երկկողմ ձեւաչափով պայմանավորվածությունները»,- նշել է նախարարը՝ ընդգծելով կարեւոր բաղադրիչը՝ կատարման երաշխիքների մեխանիզմը։

Խոսելով Արցախ փաստահավաք առաքելության համար այց կազմակերպելու գաղափարի մասին՝ Ղազարյանը նշել է, որ ողջունում է բոլոր այն քայլերը, որոնք ուղղված են լինելու  իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրությանը փաստեր ներկայացնելուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
ՄԱԿ. Էթնիկ հայերի զանգվածային տեղահանումը կապված է Ադրբեջանի ռազմական գործողության և 9-ամսյա շրջափակման հետ
Նրանց զեկույցում իրավացիորեն նշվում է այն տառապանքը, որը պետք է պատճառեր այս փորձը...
Ամենաշատ