News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացի Կարեն Մկրտչյանի դեմքին թքելու առթիվ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացրած հաղորդման հիման վրա վարույթ չի նախաձեռնվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ խոսնակ Գոռ Աբրահամյանը:

«Հիմքերի բացակայության հանգամանքով պայմանավորված կազմվել է քրեական վարույթ չնախաձեռնելու արձանագրություն»- նշեց Աբրահամյանը:

ԱԺ նախագահի կողմից քաղաքացու դեմքին թքելու առթիվ կազմակերպությունը Դատախազություն էր ներկայացրել հաղորդում՝ խուլիգանության (2021 թ. Քրեական օրենսգրքի 297-րդ) եւ պաշտոնատար անձի կողմից լիազորությունների չարաշահման (ՔՕ հոդված 441) կամ ազատությունից ապօրինի զրկելու (ՔՕ հոդված 192) հատկանիշներով վարույթ նախաձեռնելու համար: Դատախազությունն ավելի ուշ հաղորդումը փոխանցել էր Քննչական կոմիտեին:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին, քաղաքացի Կարեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ նա Կասկադում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին դավաճան է կոչել, ինչից հետո Սիմոնյանը հրահանգել է թիկնապահներին բռնել իրեն եւ թքել է իր դեմքին:

Ալեն Սիմոնյանն ավելի ուշ ֆեյսբուքյան գրառմամբ չէր հերքել կատարվածը:

« «Ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»,- նշել էր Սիմոնյանը:

Այս միջադեպի վերաբերյալ Լեւոն Տեր-Պետրոսյանը հոդված էր հրապարակել, որտեղ նշել էր, որ ՔՊ խմբակցությունը պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը: Ի պատասխան Ալեն Սիմոնյանը հրավիրել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին Ազգային ժողով:

Հանրային մեծ ճնշումից հետո, հինգ օր անց, ի վերջո, Սիմոնյանը ընդունել էր կատարվածը եւ ներողություն խնդրել Հայաստանի քաղաքացիներից:

«Ես ցավում եմ, որ ինձ ուղղված անձնական վիրավորանքից հունից դուրս եկա: Վստահ եմ, որ արժանապատվություն ունեցող որեւէ հայ մարդ չէր հանդուրժի նման վիրավորանքը, սակայն ընտրված պաշտոնյայի վրա դրված բարձր պատասխանատվությունը պիտի զսպող դեր ունենա»:

Ալեն Սիմոնյանի հետ ունեցած միջադեպի հետեւանքով վնասվածք եմ ստացել աչքիս հատվածում. Կարեն Մկրտչյան

Ես պատերազմ տեսած, հաղթանակ ու պարտություն ճաշակած երևանցի տղա եմ, ումից դուք միշտ փախչելու եք. Ալեն Սիմոնյան

ՔՊ խմբակցությունը պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը. Լևոն Տեր-Պետրոսյան

Քաղաքացու դեմքին ենթադրաբար թքելու մասով խնդրել ենք քրեական վարույթ նախաձեռնել. Դանիել Իոաննիսյան

Մի քանի օր հակառակվելուց հետո Ալեն Սիմոնյանը հանրայնորեն ներողություն է խնդրել իր արարքի համար

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ