Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանին, ուժային կառույցների այլ բարձրաստիճան պաշտոնյաների։ Այս պահին Կառավարությունում քննարկում է ընթանում։ NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցում են նաեւ նախարարներ եւ փոխնախարարներ։

Մեզ հետ զրույցում Արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը ասաց, որ տեղյակ չէ անցկացվող հանդիպումից։ Լրագրողի հարցին, թե աշխատանքային քննարկումներ կան, փոխնախարարը պատասխանել է, որ կառավարությունում ամեն օր աշխատանքային քննարկումներ կան։

Կոնկրետ ինչ հարցեր են քննարկվում՝ այս պահին հայտնի չէ։