News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

Երեւանի Արցախի պողոտայի 8/4 հասցեում նորածին երեխա են գտել։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին Ոստիկանության լրատվության բաժնից:

«Շտապօգնության աշխատակիցներն են գտել։ Դեպքի մասին 15։55–ին հաղորդում ենք ստացել, որ Արցախի պողոտայի 8/4 հասցեում կիսամերկ վիճակում նորածին երեխա է հայտնաբերվել»,- նշեցին ոստիկանությունից։

Տեղեկացանք, որ երեխան ողջ է, այժմ գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ