News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 05
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

Հայաստանն առարկություններ կներկայացնի ՄԻԵԴ՝ կապված Ադրբեջանի կողմից առեւանգված երկու հայ զինծառայողների դեմ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ-ի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նա նշեց, որ հայկական կողմը այս պահին ուսումնասիրում է գերեվարված երկու հայ զինծառայողների վերաբերյալ Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ ներկայացված փաստաթղթերը։

«Մինչեւ հունիսի 16-ը ՄԻԵԴ–ը հայկական կողմին ժամանակ է տվել դիրքորոշումներ ներկայացնելու համար»,- նշեց Եղիշե Կիրակոսյանը։

Հիշեցնենք՝ մայիսի 26-ին ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտնեց, որ ժամը 19:00-ից ընդհատվել է կապը՝ մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ։ Մայիսի 27-ին միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաեւ զինվորներից մեկին ամրակցված զենքը։ Նույն օրը հայտնի դարձավ նրանց առեւանգել են ադրբեջանցիները։ ՊՆ–ն հրապարակել է նաեւ զինծառայողների անունները` Հարություն Յուրիկի Հովագիմյան եւ Կարեն Աշոտի Ղազարյան:

Մարտական հենակետեր սնունդ մատակարարող երկու հայ զինծառայողների առեւանգման փաստով Հայաստանը դիմել է Ստրասբուրգի դատարան՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«ՀՀ կառավարության ղեկավարն է դիմել Ադրբեջանին՝ Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու խնդրանքով»․ Արշակ Կարապետյան
Կարապետյան անդրադարձել է  Արցախում տեղի ունեցած…
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ. ՊՆ
Ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է...
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում հայկական դիրքեր սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ...
Հայաստանը պետք է խոստումը կատարի եւ բացի «Զանգեզուրի միջանցքը». Թուրքիայի պաշտպանության նախարար
Յաշար Գյուլերը պնդել է...
Տրանսպորտային հաղորդակցության և լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության և լոգիստիկայի զարգացման ծրագրեր կան...
«Զանգեզուրի միջանցքի» հարցը ընդգրկվել է ՆԱՏՕ ԽՎ–ի նստին. Թուրք պատգամավոր
իր տեքստում նշել է, թե տարածաշրջանում մի նոր միջանցքի բացումը ՆԱՏՕ–ի դաշնակիցների համար էներգետիկ անվտանգությանը դրական ազդեցություն կունենա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ