Ստամբուլի Գալաթա կամուրջը վերանորոգման համար կփակվի։ 

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ աշխատանքները կսկսվեն օգոստոսի 13-ին եւ կտեւեն 40 օր։

Նախատեսվում է բարելավել կառույցի սեյսմակայունությունը, թեթևացնել կամրջի ամբարձիչ համակարգը, փոխարինել կամրջի ջրամեկուսիչ համակարգը։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում 7,8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայում և Սիրիայում մի քանի տասնյակ հազար մարդ դարձել է բնական աղետի զոհ։