News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակողմանիորեն խզում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության միջև 30.10.2021թ.-ին ստորագրված Համագործակցության մասին հուշագիրը։ 

ՔՊ-ի տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Համայնքապետի տեղակալներ Արթուր Պապիկյանը և Վահագն Մկրտչյանը կներկայացնեն հրաժարականի մասին դիմումներ։ Նման որոշման պատճառն այն է, որ Գյումրին չի կառավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչը անարդյունավետ է դարձնում թե Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը եւ թե «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում: 

Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեկտեմբերի 11-ին, ժամը 13:00-ին հրավիրում է մամուլի ասուլիս՝ ստեղծված իրավիճակի և խմբակցության հետագա անելիքների վերաբերյալ: Ասուլիսը տեղի կունենա «Երկխոսություն» մեդիա կենտրոնում (հասցեն՝ ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 1/2)»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ