University of Michigan-ի հետազոտողները մի հայտնագործություն են կատարել, որն ընդգծում է մկների եւ մարդկանց վարքագծի նմանությունը. երկու տեսակներն էլ կարող են զոհաբերել քունը հանուն սոցիալական շփման, տեղեկացրել է Current Biology պորտալը։

Այս բացահայտումը արվել է մկների քնին հետեւելու արդյունքում, որոնք, ինչպես պարզվել է, նախընտրում են քնել իրենց ցեղակիցների կողքին՝ հետեւելով ֆիզիկական շփման ներքին պահանջին, տեղեկացրել է Planet Today-ը։

Հետազոտության ընթացքում գիտնականները հայտնաբերել են, որ մկները, ինչպես եւ մարդիկ, նախընտրում են քունը մերձավոր առանձնյակների հետ՝ չնայած անհարմարություններին։ Նրանք սեղմվում են միմյանց հանգստի ժամանակ, ինչն արտացոլում է սոցիալական կապերի նրանց ձգտումը անգամ հանգստի վիճակում։

Չնայած ֆիզիկական շփման այդ ձգտումը անհարմարավետություն է պատճառում, քանի որ յուրաքանչյուր արթնացած կրծող կարող էր արթնացնել մյուսներին, դա չի խանգարել նրանց հետեւել այդ ներքին մոտիվացիային։ Գիտնականներից մեկը՝ դոկտոր Սթիվեն Հյուզը, հայտնել է. «Այս բացահայտումը ցուցադրում է սոցիալական կապի մեր պահանջմունքների խոր արմատները։ Մկների դիտարկումները կարող են օգնել ավելի լավ հասկանալ մարդկանց սոցիալական վարքը եւ անգամ մշակել ռազմավարություններ սոցիալական խնդիրներ ունեցող մարդկանց քնի բարելավման համար»։